Posted in Uncategorized

Լուսին

Լուսնի մասին տեղեկություն

Միջին հեռավորությունը Երկրից 384.000 կմ է, տրամագիծը 3.476 կմ է, զանգվածը Երկրի զանգվածի 0,0123 մասն է, ծանրության ուժը Լուսնի վրա կազմում է Երկրի ծանրության ուժի 0,165 մասը, ջերմաստիճանը Լուսնի մակերևույթին փոխվում է +1200 C-ից (ցերեկը) մինչև -1630 C (գիշերը), նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր է: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:

🌚Լուսնի մասին փաստեր🌝

Լուսինը հեռանում է Երկրից ամեն տարի մոտ 3.8 սմ-ով:

Լուսնի վրա եղելեն միայն ամերիկացի աստղագնացներ. 1969 թ.Լուսնի վրա առաջին անգամ ոտք է դրել ամերիկացի Նիլ Արմստրոնգը, այնուհետև՝ մինչև 1972թ., նրան հաջորդել է ևս 11 ամերիկացի։

Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

Ավելի քան 6 ամիս է անհրաժեշտ ավտոմեքենային, որպեսզի 95կմ/ժ արագությամբ հասնի Լուսին:

Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը: Այն կազմում է Երկիր մոլորակի 1/4-ը:

Ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ նորալուսնի ժամանակ ավելի հանգիստ են քնում, քան լիալուսնի:

Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսինը:

Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն:

2013թ ուսումնասիրությունները պարզել են, որ ամերիկացիների 7%-ը չի հավատում այն փաստին, որ Լուսնի վրա հնարավոր է վայրէջք կատարել:

Լուսնի ամենամութ հատվածը իրականում փիրուզագույն է:

Եթե Երկիր մոլորակը չունենար Լուսին, ապա մեկ լրիվ օրը կտեւեր ընդամենը 6 ժամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով