Posted in Բնագիտություն 6

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Բջիջ-հյուսվածքներ-օրգանիզմ-օրգանական համակարգ:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է օրգանների համակարգի արդյունավետ աշխատանքով:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ, ապա  օրգանիզմի աճը կդանդարի, կխանգարվի բջիջների վերականգնումը, կնվազի ակտիվությունը։ 

Posted in Բնագիտություն 6

Բույսի գեներատիվ օրգանները

346464848_266349865793419_614765554008897866_n

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Posted in Բնագիտություն 6

Զատկածեսն ընտանիքում

Այս զատկին մենք հանդիպեցինք մայրիկի և հայրիկ արշավական ընկերների հետ որտեղ կերանք ավանդական բրնձ, որը պաուրնակում է բրինձ և չամիչ։

Չամիչը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Այն բավական մեծ քանակով արագ յուրացվող ածխաջրեր է պարունակում։ Չամիչի էներգետիկ արժեքը բավական բարձր է, և այն խորհուրդ է տրվում երեխաներին ու դեռահասներին, սպորտսմեններին, բոլոր նրանց, ում մասնագիտական գործունեությունը կապված է բարձր ծանրաբեռնվածության հետ։ Այն հարուստ է երկաթով, պղնձով, մանգանով և երկաթով և անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ հավաքել։

Բրինձը պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ: Դրանք բոլորն անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն գործունեության համար և բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա: Բրինձը հարուստ է նաև մեր օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով՝ կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, կալցիում, յոդ և սելեն։ Մեծ քանակությամբ կալիումը չեզոքացնում է աղի ազդեցությունը, որը օրգանիզմ է մտնում այլ մթերքներից։ Բրինձն ինքնին գործնականում աղ չի պարունակում, ինչը օգտակար է դարձնում սրտանոթային համակարգի, երիկամների և միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Աղի և ավելորդ ջրի հեռացումը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը, այլև նպաստում է քաշի կորստին, ուստի բրինձը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր ձգտում են նիհարել:

Posted in Բնագիտություն 6

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը: Տերևները լինում են պարզ և բարդ։ Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։ Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Posted in Բնագիտություն 6

Ծաղկավոր բույսերի օրգանները

InCollage_20220602_233700683

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ: Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով: Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանա։
Posted in Բնագիտություն 6

Չրերի օգտակար հատկությունները. Նախագիծ

Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս

Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։

Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին։

Մի փոքր պատմեմ իմ սիրած չրերի մասին

10 Փաստ խնձորի չրի մասին

1․ Խնձորի չիրը պարունակում է 40-45 տոկոս շաքար:

2․Խնձորի չիրը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները:

3․Խնձորի չիրն առաջատար է երկաթի պարունակությամբ, որն էլ անհրաժեշտ է թթվածնի տեղափոխության համար:

4․Խնձորի չիրը պարունակում է`  երկաթ` 43% , վիտամին C` 3%, օրգանական թթուներ` 115%, վիտամին B1` 1%

5․Խնձորը կարևոր է չորացնել կեղևով :

6․Խնձորի  չիրը շատ օգտակար է հաստ աղիի քրոնիկ բորբոքման դեպքում։

7․Խնձորի չիրն ունի միզամուղ հատկություն։

8․Խնձորի չրից պատրաստված եփուկը և թուրմը նպաստում են օրգանիզմում աղերի փոխանակման գործընթացի կարգավորմանը։

9․Խնձորի չիրը նպաստում է իմունային համակարգի ամրապդմանը։

10․Խնձորի չրից պատրասըվում է օկտակար կոմպոտ։

Դեղձի չիր

Դեղձի չիրը շատ օգտակար է սակավարյունությամբ և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում:
Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել դեղձի չիրն երիկամների, լյարդի, միզապարկի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ: Այն օգտագործվում է նաև ժողովրդական բժշկության մեջ պոդագրայի, ռևմատիզմի, արթրիթների, արթրոզների բուժման համար:

Ծիրանի չիր

Չորացրած ծիրանի օգուտները միանգամայն հասկանալի են, քանի որ այն պարունակում է վիտամինների մի ամբողջ «փունջ»՝ կարոտին (վիտամին A), ասկորբինաթթու (վիտամին C), նիկոտինաթթու (վիտամին PP), ինչպես նաև B վիտամիններ: Հանքային բաղադրությունը հետևյալն է. նաև բազմազան. ծիրանի չիրը մեծ քանակությամբ պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, մանգան, կոբալտ: Կալիումի աղերի մեծ պարունակության պատճառով չորացրած ծիրանը համարվում է «միջուկների» մթերք, քանի որ այն օգնում է բարելավել սրտի աշխատանքը, կարգավորել արյան ճնշումը և բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։ Չորացրած ծիրանը պարունակում է ավելի քան 4 գ սննդային մանրաթել, ինչը չափահաս մարդու ամենօրյա պահանջի 20%-ն է։ Չորացրած ծիրանը խորհուրդ է տրվում հաճախակի ներառել ձեր սննդակարգում հղի կանանց և հիվանդությամբ թուլացած մարդկանց, քանի որ չորացրած ծիրանը վաղուց ձեռք է բերել անձեռնմխելիության ամրապնդման բնական միջոցի համբավ: Ծիրանի չիրն օգնում է պայքարել սթրեսի և քրոնիկ հոգնածության համախտանիշի հետևանքների դեմ, լավացնում է հիշողությունը։ Ծիրանի չիրը, ունենալով մեղմ լուծողական ազդեցություն, նորմալացնում է աղիների աշխատանքը, օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները: Բայց, իհարկե, պետք է ամեն ինչի չափն իմանալ՝ բավական է, որ առողջ մարդը օրական 100 գ չոր ծիրան ուտի, բայց այս մթերքից առավելագույն օգուտ կարող ես ստանալ՝ ուտելով 3-5 չիր։

Posted in Բնագիտություն 6

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝  Բակտերիաներ

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս։ Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ։ Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ։

3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Տեսանյութ պատրաստիր:
Դիտեք՝ տեսանյութը

Posted in Բնագիտություն 6

Բջջի քիմիական բաղադրությունը

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Գրականության հղումը էջ 94

Հարցեր՝

1. Ի՞նչ է բջիջը:

Բջիջը այն է, որից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգանները և ամբողջական օրգանիզմը։

2. Պատմիր բջջի բաղադրության մասին։

Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98 %) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N)։ Կենդանի բջջի բաղադրության մինչև 80 % –ը կազմում է ջուրը։

Posted in Բնագիտություն 6

Ամփոփում

Կատարել`

Նախագիծ՝

Սերմնացան.ուսումնական նախագիծ

Նախագիծը

Պատասխանել հարցերին`

1.Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:

Լույսի բնական աղբյուր են աստղերը, կայծակը, արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:

Արհեստական աղբյուրներ են մոմը, էլեկտրական լամպը, նեոնային
լամպը և այլն:

2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:

16 — 20 Հց

4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:
5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:

25-ից 30սմ