Posted in Պատմություն

Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն

Հինգշաբթի օրը մենք ընկեր Դիանաի հետ ճամփորդեցինք դեպի էջմիածին։Սկզբում մտանք եկեղեցի և մոմ վառեցինք, իսկ հետո գնացինք Ռուբեն Սևակի թանգարան։ Նրա կինը Գերմանացի էր և նրանք իրար հետ շփում էին Ֆրանսերեն, նաև տեսանք նրանց սիրային նամակները, որոնք նույնպես Ֆրանսերեն էին։ Ծանոթացանք Այվազովսկու ծովնկարների հետ և իր աշակերտների նկարները։ Հետո գնացինք Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն։ Գանձատունը բացվել է 1896թ։ Այնտեղ տեսանք Հիսուս Քրիստոսին խաչաց փայտից մասունք և գեղարդը։ Մենք նաև տեսանք Նոյան տապանից մնացած քարացած փայտի մաս։

Posted in Պատմություն

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Posted in Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:
Posted in Ճամփորդություններ, Պատմություն

«Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն

Գանձատուն թանգարան (Ալեք և Մարի Մանուկյան), բացվել է 1982 թվականին, որի երկհարկանի շենքը (Նոր վեհարանի հարավարևմտյան կողմում) կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Աևիից, Թոքատից, Կ. ՊոլսիցՎանիցՍեբաստիայիցԿեսարիայիցՎասպուրականիցԱրցախիցԿիլիկյան Հայաստանից և այլ վայրերից, ինչպես նաև՝ հայկական գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը, Ավետարանների կրկնակագմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները (հիմնականում՝ արծաթե՝ երբեմն ագուցված կիսաթանկարժեք քարերով)։ Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները և աջերը։ Ուշագրավ են Նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոլծևերի հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեցական զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ և այլն), հնագույններն են Կիլիկյան Հայաստանում ստեղծված նրբագործ արտախուրակները և Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառը (1448)։ Եկեղեցական ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգը (1651), Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը (17051714, Կոստանդնուպոլիս), Գեղարդավանքին նվիրաբերված խույրը (1715) և այլն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները (168917811805), ժամաշապիկը (1778)։ Գանձատան հյուսվածքների հավաքածոտւմ հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական մետաքսագորգերը։

Posted in Պատմություն

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական փոփոխությունները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ փոփոխություններ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 մասերի` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական փոփոխությամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Posted in Ճամփորդություններ, Պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Ուրբաթ օրը մենք ճամփորդեցինք Էրեբունի թանգարան։ Սկզբում մենք բարձրացանք Էրեբունի ամրոցը, իսկ հետո իչանք թանգարան։ Մեզ պատմեցին Ուրարտական արվեստի մասին, պեղումների, հին իրերի  և այլ բաների մասին։ Ինձ շատ հետաքրքրեց այնտեղ գտնվող հայտնաբերված ալյուրը, սիսեռը, սալորի կորիզը և այլ հին բաներ։ Մենք տեսանք քար որի վրա նկարած էր աստղիկ դա նկարել էր այդ քարը փորագրող մարդը, կար նաև քար մարդու մատնահետքով։ Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը ։)

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ի գահակալել է Ք․ա․ 189-160թ․։

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Posted in Պատմություն

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

 Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցեc Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Ալեքսանդր Մակեդոնացու որդին կարողացել էր վերականգնվել գահին։ Դա նշանակում է, որ Ք․ ա․ 4-րդ դարի վերջին Հայաստանը արդեն ծանրակշիռ ուժ էր։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Հայաստանի վտանգավոր հարևանը Սելևկյան տերությունն էր։ Նա բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն իզուր եղան, որովհետև Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասին։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Շամը և Արշամը։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

 Ք․ա․ մոտ 220-201 թթ․։

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը՝ Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում։

Posted in Պատմություն

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-րդի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը: Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր Մակեդոնացին Մակեդոնիայի արքա էր ում վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Գավգամելայի ճակատամարտը տեղի են ունեցել Ք.ա. 331թ.։ Հայկական զորքերի հրամանատարներն էին Օրոնտես-Երվանդ 3-ը և Միթրաուստեսը։ Ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ալեքսանդրի վեպում ասվում է, որ մեր երկիրը իսկական դրախտ էր և, որի ակունքն է Եփրատը ու Տիգրիսը։

Posted in Պատմություն

Դասարանական աշխատանք․ ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տեղն է, որտեղ դարեր շարունակ ապրում և կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Արցախ, Մոկք, Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր հայք, Տուրուբերան, Սյունիք, Պարսկահայք, Վասպուրական, Ոտիք, Աղձնիք, Ծոփք, Փայտակարան, Կորճայք։

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ հայք —  300․000 կմ քառ․

Փոքր հայք — 80.000 կմ քառ․ 

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյանց

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանը

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել է մոտ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել Ք․ ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարը բաժանվում է 3 փուլերի, դրանք են՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ 

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ս․ Խաչ Եկեղեցով

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր։

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ շատ մեծ է և կարևոր։ Ք․ ա․ 3-2 հազարամյակներում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Բայց դրանցից ոչ մեկը չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը և Վանի թագավորությունը եղավ առաջին թագավորությունը, որ ընդգրկում էր ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Նաև Վանի թագավորության ժամանակ՝ Արգիշտի I-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի-Երևան մայրաքաղաքը։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանը գտնվել է Կիլիկիա շրջանում։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդը

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Միջնաշխարհը Լեռնաշխարհի կետնրոնական մասն է։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ես գիտեմ, որ քաղաքը՝ նվիրված ռազմի և քաջության աստված Թեյշեբային և այն կառուցել է Ռուսա 2-րդը։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը դա Արարատն է, բարձրությունը՝ 5165։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արրատայի հովանավոր աստվածը Հայկն է։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղերի դեմ։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի մայրը

Էրիմենա

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

«Ոսկե եռանկյունին» տարածք է, որտեղ գտնվում են բազմաթիվ նեոլիթյան հուշարձաններ։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

«Շամիրամի ջրանցքը»-ը կառուցել է Մենուա արքան։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Որովհետև Արարատ լեռան վրա կանգնել է Նոյան տապանը

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Ք․ա․ 786-764 թվականները։ 

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Կրակը հայտնագործել  են Հին քարի դարում։

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ ամենաբարձր գագաթը դա Արագածն է, բարձրությունը՝ 4090 մ։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Տեղական սեպագիրը ստեղծեց Արգիշտի I արքան։

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը դա Արատտան է։

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր էին անվանում Նաիրիին։

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը Նեմրութն է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Իշպուինին հաջորդել է իր որդի՝ Մենուան։

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Ուրմիան, Վանը և Սևանը։

35․ Ի՞նչ է Շանիդարը

Շանիդարը դա պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է, որը գտնվում է Կորդվաց աշխարհի տարածքում։

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանա լճի նախկին անվանումն է Գեղամա ծով։

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ուրարտուի առաջին արքան Արամեն էր։

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմնադրել է Արգիշտի I-ը։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ք․ ա․ 833թ․ հայկական զորքերին պարտվել է Ասորեստանի արքա Սալմանասար III-ը։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզե դարի կարևոր նվաճումն այն էր, որ մարդիկ կարողացան պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից ստանալ բրոնզ, որը ավելի ամուր էր, քան պղինձը։ Նաև Բրոնզե դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ երկաթ։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Վանի թագավորությունը տարածքային ամենամեծ աճը ունեցել է Սարդուրի II-ի օրոք։

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Ուրմիա լճի նախկին անվանումն է Կապուտան ծով։

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Ուրմիան, Վանը և Սևանը։

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Հայոց մայր գետը Արաքսն է։

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի՝ Իշպուինին։

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Մենուա արքան գահակալել է Ք․ա․ 810-786 թթ։

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Տուշպա մայրաքաղաքը հիմնադրել է Սարդուրի 1-ը։

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Հայ ժողովուրդը Տրդատ 3-ի օրոք 301 թ․ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում մկրտվեց քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհի նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո, Ալաշկերտի, Շիրակի դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արդինի-Մուսասիր քաղաքն է։