Posted in Ձմեռային ճամբար

Ռադիոթատրոն

«Ճամբարային ռադիոթատրոն» նախագիծը իրականացրել ենք ձմեռային ճամբարի ընթացքում։

Դերերում՝ Նանե ՊլուզյանՄարի ՀարությունյանԵվա Հարությունյան

Ծովի գորտերը. Մխիթար Գոշ

Առյուծը, էշը և աղվեսը․ Մխիթար Գոշ

Եղեգնը և ծառը․ Վարդան Այգեկցի

Կենդանիների վեճը․ Ղազարոս Աղայան

Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

1. Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձիր գտնել:
Անհավատ, լուսանկարչություն, ցրտաշունչ, օրդուբադցի, կայծակնային, սալորենի, ախոյան, սուլիչ, վարկատու, ելակետային, անեզր, բոլորովին

Անհավատ-հավ, լուսանկարչություն-լուսան, ցրտաշունչ-շուն, օրդուբադցի-բադ, կայծակնային-այծ, սալորենի-լոր, ախոյան-խոյ, սուլիչ-ուլ, վարկատու-կատու, ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր։

2. Գրիր բառեր՝
Որոնց հնչյունները ու տառերը հավասար են

Աթոռ, սեղան, պայուսակ, համակարգիչ, խնձոր

Որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

Երևան, ելակ, ոզնի, արև, երգ, 

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:

Մկշա-մաշկ, սափե-ափսե, կիճավ-կավիճ, վգաառ-գավառ, վակտ-կտավ, կտմրա-մկրատ, րպակ-պարկ, ակվ-վկա։

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր:
Հարս, մաշկ, մարդ, կավ, թույն, գրամ, երգ, գութան, հույս, ագաթ։

Հարս-սրահ, մաշկ-մշակ, մարդ-դրամ, կավ-վկա, թույն-նյութ, գրամ-մարգ, երգ-գեր, հույս-հյուս, ագաթ-գաթա։

Posted in Ձմեռային ճամբար

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Սկսեց ճամբարային երկրորդ շաբաթը։ Այն մենք սկսեցինք պիցցա և ամերիկյան նրբաբլիթ(փանքեյք) պատրաստելով, պիցցա ես չկերա, բայց ընկերներս ասում էին, որ շատ համեղ էր։ Նրբաբլիթները շատ համեղ էին, բայց այդքան էլ քաղցր չէր😊։  Նաև այս շաբաթ մենք այցելեցինք Կասկադ, Գաֆեսճյան արվեստի կենտրոն։ Երբ մենք ավարտեցինք Գաֆեսճյան արվեստի կենտրոնի արվեստները ուսումնասիրել, մենք գնացինք Գրան Քենդի պոնչիկ ուտելու (շատ համեղ էր)։ Ռուսերենի դասի ժամանակ այցելեցինք Արևմտյան դպրոց, որպեսզի 5 տարեկանների հետ լեգոներով խաղանք։ Այս շաբաթ մենք այցելել ենք պարի և մարմնամարզության ակումբների։ Ուրբաթ օրը շաբաթվա վերջինը օրը մենք այցելեցինք Ժողարվեստի թանգարան։

Խոհանոցային գործունեություն` պատրաստում ենք պիցցա եւ ամերիկյան նրբաբլիթ

https://youtu.be/R5SqlSA7SaI?feature=shared

https://youtu.be/MutGRCdsLz8?si=CDsTNzK9-Hg-9Ydl

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

https://youtu.be/A-yDD3umc-o?feature=shared

Սովորող-սովորեցնող նախագծով Արեւմտյան դպրոցի 5 տարեկանների խմբում ենք

https://youtu.be/kNzQs-GQaU4?si=phLxExqzByyq88pe

Ժողովրդական արվեստի թանգարանում

https://youtu.be/q7qupbUGVf0?si=EFCQjwoDhyssNcmz

Ֆոտոշարք՝

                        

 

Posted in Ձմեռային ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ տեղի ունեցավ ձմեռային ճամբարի առաջին ուսումնական շաբաթը։ Երկուշաբթի օրը մենք գնացինք խեցեգործության։ Մենք նաև գնացել ենք կինոդիտման, դիտել ենք «Ակվամենն ու կորսված թագավորություն» ֆիլմը։ Ֆիլմը դիտել ենք Կինո Հայաստանում։ Չորեքշաբթի օրը մենք այցելեցինք սահադաշտ, սահադաշտ գնացինք ոտքով մինչ սահադաշտ գնալը մենք խաղացինք ինտելեկտուալ սեղանի խաղեր։ Սովորել ենք Մայրոքե պարը։ Վոլեյբոլի դաս ենք անցկացրել։ Նաև ընկեր Լուիզայի հետ սովորել ենք տարբեր երգեր ՝ «ՆԻՆԸՄ, ՆԻՆԸՄ» «ՄԱՐԱԼՈ» «Առնեմ էլնեմ» և այլ երգեր։ Ազատ ժամանակ կատարել ենք «Եղեգնուհու» փորձեր։ 

Ազգային երգերի ուսուցում`

https://youtu.be/ZE-7yliDF48?si=DR4BuVT_43NNzTkN

Ազգային պարերի ուսուցում`

https://youtu.be/5jPiz6GFNAU?si=ZrLAxmNz4TFyVQf6

Քայլք դեպի Գեղասահքի մարզադպրոց`

https://youtu.be/iAhs7pa9hRM?si=1IGlBaaX3gQxRqhU

Բրուտանոցում`

https://youtu.be/b-QVVtbwqKk?si=bjTKPaw7YUvIBaf0

Հատված` թատերական ներկայացման փորձից`

https://youtu.be/eTV_ZZpWfyU?si=AX62ULtJto57iRU5

Փոտոշարք՝

                

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Կասկադի մասին

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:
Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ. Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝  Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: 2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին:
2009թ. նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։ Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, “Հյուսիսային ճառագայթը”, որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր:
Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:
Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Գաֆեսճյան արվեստի կենտրոն«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 23-ի նիստում հայտնեց, որ Կասկադ համալիրի աշխատանքներն անավարտ վիճակում են՝ մասնավորապես փոսորակի հատվածը։

2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»:

2009-ին բացվեց արվեստի կենտրոնը, բայց «Կասկադ» համալիրը մնաց  անավարտ:

Փոսորակն ու հարակից տարածքը թանգարան հիմնադրամը վերադարձնում է Երևան համայնքին։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր ներդրողների միջոցներով հնարավոր կլինի ավարտել փոսորակի ու հարակից տարածքի շինարարական աշխատանքները։

Այդ հատվածում, ըստ քաղաքապետի, մտադրություն կա Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք բացել։

«Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանի մշակութային կյանքը։ Այս որոշմամբ մենք գույքն ընդունում ենք որպես համայնքին նվիրատվություն»,- ասաց նա։

Միաձայն որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ընդունեց «Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամի նվիրաբերությունը Երևան համայնքին։

Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

Առաջին նյութ

  1. — Արո՛ւս, պիտակները խամրել են: Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

  1. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը:

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

  1. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

Մուրալ

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, ու,  ր, յ, ե:

  1. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
    Ա․ ամեն կամար
    Բ․ մեկ ներկարար
    Գ․ ակամա ներկա
    Դ․ երկար նամակ
    Ե․ նման երամակ
  2. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։
    Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ
  3. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
    այնուհետև ծամը։
    Ա. նեղսիրտ
    Բ. մեծամիտ
    Գ. սիրելի
    Դ. ազնիվ
    Ե. չքնաղ
  4. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
    բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
    բառով բառազույգ չկազմվեց։
    Ա. նյութ
    Բ. հյութ
    Գ. ուզել
    Դ. ծառա
    Ե. լումա

2-րդ նյութ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

  1. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:
    Բառաշարքում գտիր այդ բառը:

    Ա. համարիչ
    Բ. մեղրամոմ
    Գ. ցեղակից
    Դ. մեղրահաց
    Ե. հարմարանք
  2.  Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն
    եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր

Նկար

Հյուսն

Կանթ

Ներկ

Նպար

Խենթ

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ

Դերասան

Դարդ

Գդալ

Վարդ

Արդար

Դող

Դատել

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:
Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սալոր-լոր, ալ, սալ, սա, որ

Պարտեզ-պար, արտ, եզ

Հովհար-հով, ով

Հոտաղ-հոտ, աղ

Թակարդ-կար, ակ

Պարտատոմս-տոմս, արտ, պար, ատոմ

3-րդ նյութ

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-սունկ
քար-քարտ
վազ-ավազ
երան-երանգ
կար-տկար
լոր-քլոր
պար-պարզ
աղեղ-բաղեղ
շուն-շշուն
սան-քսան
ծուխ-ածուխ
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-փայլ
բու-բութ

2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

4-րդ նյութ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

5-րդ նյութ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ

6-րդ նյութ

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:
2.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
3.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
4.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

5.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
6. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
7..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
8. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

7-րդ նյութ

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա: