Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 20-ին մենք մեր դասարանով գնացինք Երևանի պատմության թանգարան։

Թանգարանում էքսկուրսավարը մեզ պատմեց մեր սիրելի Երևան մայրաքաղաքի մասին։ Այնտեղ մենք մասնակցեցինք հետաքրքիր խաղի։ Դրա ընթացքում մենք հին Երևանի մասին (17-19-րդ դարերի) մեծ տեղեկություններ ստացանք:  Հետո մենք լսեցինք ձայնագրություն, որը պատմեց մեր քաղաքի մասին։ Ձայնագրությունը լավ լսելուց հետո էքսկուրսավարը մեզ տվեց հարցեր (այդ ձայնագրության հինման վրա)։ Այն թմում որ ես գտնվում էի անունն էր՝ Երևան  իսկ որում Նատալին էր՝ Էրեբունի։

Խաղից հետո շարունակեցինք  ճանապարհորդությունը ։ Մենք ուսումնասիրեցինք տարբեր հին առարկաներ՝ մետախադրամներ, տարազներ, զարդեր և այլն։ Ծանոթացանք նաև հայ աստվածների հետ, որոնցից ամենագլխավորները երեքն էին։ Ի դեպ մենք իմացանք, որ հին ժամանակ Երևանում միայն հարուստ աղջիկները կարող էին շատ-շատ գեղեցիկ տարազ-հագուստ կրել։ Թանգարանի մուտքից դեպի աջ գտնվող սյուների վրա  փորագրված էր Հին Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքների անունները։ Թանգարանի կողքը գտնվում էր Կոմայգին։ Այգում մենք նստեցինք  և նախաճաշեցինք։  Այդ ամենից հետո եկավ մեր ավտոբուսը և մենք վերադարձանք դպրոց։

Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանի մասին

Վաղը մենք ընկեր Արմինեի հետ ճամփորդելու ենք դեպի Երևանի պատմության թանգարան։

Երևանի պատմության թանգարանի մասին՝

Երևանի պատմության թանգարան | Բարև Արմենիա ՏուրԵրևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։
Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ: Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։

Անգլիական այգու մասին

May be an image of tree, nature and text that says '©VardanPetrosyan ©Varda'

Անգլաիական այգին երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։
Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։ Սկզբում այգու տարածքում մեծ ճահիճ էր։ Ստորգետնյա աղբյուրներից դուրս ժայթքող ջուրը կուտակվում էր ծառերի մոտ, լճանում։ Մոծակների և գորտերի պատճառով այգում հակասանիտարական վիճակ էր։
Այգու բարեկարգումը տևեց 10 տարի։
Մելիք-Աղամալյանի հրահանգով այգին մաքրեցին ճահճից, բացեցին նոր առուներ, անցուղիները ծածկեցին կարմիր փշրանքով։ Ռուսաստանից և Լեհաստանից ներկրվեցին կաղնիներ, որոնք Երևանի պայմաններին հեշտ հարմարվելով՝ այգում գեղեցիկ ծառուղիներ կազմեցին։
Այգին կոչեցին «Անգլիական»։ Պատճառները մի քանիսն են.
այն բարեկարգում էին օտարերկրացիները, աշխատում էին եվրոպական ոճով, բացի այդ քաղաքի բարձրադիր կետերից այգին անգլիական դրոշ էր հիշեցնում։
Այգու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 15-ին։
«Սունդուկյանի» անվան թատրոնի շենքի կառուցումից հետո Անգլիական այգին դարձավ մշակութային օջախ։ Հանգստյան օրերին այգու բացօթյա փայտաշեն էստրադայում ելույթ էին ունենում ազգագրական պարային խմբեր ու փողային նվագախմբեր։ Մարդիկ գալիս էին այսդեղ պարելու։ Այգում գործում էր ամառային կինոթատրոն, բացօթյա գրադարան-ընթերցարան և ջրավազան։ Մարդաշատ էր նաև տարածքում գտնվող «Դերասանի տունը»։Ամեն տարի գարնանն Անգլիական այգում երևանցիներն ու թատրոնի դերասանները մեծ ծառատունկ էին կազմակերպում։ Մարդիկ իրենց հանգիստն ու ժամանցը կազմակերպում էին այդտեղ։ Հայաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Սոցիալական և քաղաքական լարված մթնոլորտում այգին կրկին մնաց անխնամ։ Ծառերը չորացան, հատվեցին։ Գետինը բետոնապատվեց, բացվեցին ջրանցքեր։ Տեղանքի առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով ջրանցքերում կուտակված ջուրը նորից լճացավ։ 1920թ-ին Անգլիական այգին վերածվեց պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջակողմյան հատվածում հուղարկավորվեցին մայիսյան բոլշևիկյան ապստամբության ղեկավարները։ Ի պատիվ 26 կոմիսարների՝ այգին կոչեցին «Կոմայգի»։ 1962թ-ին Երևանի քաղաքապետ դարձավ Գրիգոր Հասրաթյանը։ Նա երազում էր ջրային միջանցքներով երևանյան փոքրիկ Վենետիկ ստեղծելու մասին։ Որտեղ հարցի որոնումները կանգ առան «Կոմայգում»։ Քանի որ գրունտային ջրերի մակարդակը բարձր էր, որոշվեց Վենետիկն այնտեղ կառուցել։ Կոմայգում ջրային միջանցքներ ու կամուրջներ ստեղծվեցին։ Այն զբոսանքի երանելի վայր դարձավ։ Ուրախությունը երկար չտևեց։ Մի քանի տարի անց այգու ջրային միջանցքները լճացան։ Ճահիճից խուսափելու համար այնտեղ հող լցվեց։ Սակավաթիվ ծառերով, բետոնապատ, շենքերով շրջապատված՝ այգին մնաց անդեմ ու ամայացավ։ 1980-ական թվականներից ի վեր տարածքում շարժ ապահովում էին միայն Սունդուկյանի անվան թատրոնը, «Մասիս» ռեստորանն ու «Ծիծեռնակ» սրճարանը։
2000թ-ին այգու տարածքն 99 տարով վարձակալության տրվեց «Բյուրակն» ՍՊԸ-ին։
Այգու նոր անվանումը հասարակությունն այդպես էլ չընդունեց։
Երբեմնի շքեղ ու հասարակական կյանքում մեծ դեր ունեցած այգին կրկին դարձավ«Անգլիական»։


Էրեբունի բերդաքաղաքի մասին

Card image capԷրեբունի բերդաքաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Երևանի Արին բերդ բլրի վրա են պահպանվում Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները:Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Իվանովսկու ուսումնասիրությունները ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Էրեբունին ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը: Վերակառուցումներ են կատարվել կրոնական և տնտեսական մասերում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը


Արգիշտի առաջինի մասին

Argishti 1 The King of Urartu, Armenia" Poster for Sale by Avalyan | RedbubbleԱրգիշտի Ա-ն Վանի թագավորության արքաներից է։ Մենուա թագավորի որդին է և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Posted in Մայրենի

Մայրենիի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։

Մայրենի բաժնի հղում

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

Քերականություն 1

Քերականություն 2

Քերականություն 3

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

Ես սեպտեմբերից-դեկտեմբեր կարդացել եմ երկու գիրք, որը գրել է Ռոալդ Դալը։ Ես շաաատ եմ սիրում Ռոալդ Դալի գրքերը նրաք շաաաաատ հետաքրքիր են և ծիծաղելի։ Ես հիմա կարդում եմ Վհուներ գիրքը իսկ սեպտեմբերից- հոկտեմբեր կարդացել եմ Ջեյմսը և հսկայական դեղձը։

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։

Ինձ ամենից շատ հետաքրքրում է հորինուկներ գրելը և տարբեր նյութերի մասին տեղեկություններ գտնել։

5․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

Մայրեննի դասընթացին ես կցանկանայի, որ իրականացնենք մեր  ստեղծած նախագծերը։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Առաջին ուս․ տարվա ընթացում ես սովորել եմ չորս բանաստեղծություններ, որոնք նաև արտասանել ենք մեդիա ուրբաթին։ Բանաստեղծություններ՝ <<Առավոտ>>, <<Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա>>, <<Երկու սև ամպը>> և <<Հեյ ճամփաներ>> ։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Հղում

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։

4

  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/

Կատարում եմ ինքնուրույն։

  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։

5

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։

Ես ոչ մի բան չեմ ավելացնի։

Posted in Uncategorized

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

բնագիտության բաժին

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ես մասնակցել բոլոր նախագծերին բոլորը շաաաաաաաատ հետաքրքիր էին ու ես բան չեմ ավելացնի։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Մեր քնարկած նյութերից ամենահետաքրքիրը դա  հրաբուխներն է

Ես կուզենայի որ մենք տարբեր ձկների մասին տեղեկություններ գտնեինք և քննարկեինք

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Մենք գիտենք որ հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա:

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի։

Posted in Մաթեմատիկա

Ինքնաստուգում

1.Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների՝

30=3x2x5

12=2x2x3

35=7×5

2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուրպարզ արտադրիչները՝

15 և 30

15=3×5

30=3x2x5

3

25 և 40

25=5×5

40=5x2x4

5

16 և 12
16=2x2x2x2
12=2x2x3
2

3. Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը՝

10 և 50=50
25 և 30=150
4 և 7=28

4.Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝

30 և 5=5

24 և 12=12

3 և 11=1

5.Եթե Արամի   մտապահած  թվին ավելացնենք 4 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 8։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

8×3=24

24-4=20

6. Հաշվեք  3 մ կող ունեցող  խորանարդի ծավալը։

3x3x3=27 մ կող

7.Հաշվեք 7 դմ կող ունեցող խորանադի լրիվ մակերևույթի մակերեսը։

7×7=49

49×6=294
8.Հաշվեք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝
2 դմ,  14 սմ, 5 սմ։

20×14=280

20×5=100

5×14=70

2x(70+100+280)=450×2=900սմ քառ․

9.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  12 սմ,  11 սմ, 10 սմ։

12x11x10=1320 սմ կող․

10. 10800, 2456, 203100, 1992, 2590  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։

10800, 203100, 1992

11. 2569, 10890, 100800, 2402001, 33640, 2405000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

10890, 100800,2402001

12. 1008, 15690, 26334, 204516, 20500 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

1008,204516, 20500

Posted in Uncategorized

Հաշվետվություն Հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․

Իմ գյուղը

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Իմ ճամփորդական ամառը

Ուսումնասիրել ենք հետևյան թեմաները

Ծավ գետի մասին հետաքրքիր տեղեկություններ

ՀՀ լճերի և գետերի մասին

Կարս մայրաքաղաքի մասին

Հայոց այբուբենի հուշարձանի և Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու մասին

Մխիթար Սեբաստացու մասին

Իմ գյուղը

Գրիգոր Ա Լուսավորիչ և Խոր Վիրապ

Արարատի մարզ

Արարատի մարզի տեսարժան վայրերը

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի 2 տեսարժան վայրերի մասին

Հանդիպում 12-րդ դասարանցիների հետ

Posted in Մաթեմատիկա

Բաղադրյալ թվերի վերլուծությունը պարզ արտադրիչների

Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն
ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։
Օրինակ՝ 10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն
ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=2‧5, որտեղ 2-ը
և 5-ը պարզ թվեր են։
10 2
5 5
1
Առաջադրանքներ․
Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների։
• 14=2×7
• 21=3×7
• 15=3×5
• 16=2x2x2x2
• 25=5×5
• 32=2x2x2x2x2
• 42=7x2x3
• 60=5x2x2x3

Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
ընդհանուր պարզ արտադրիչները․
Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները
գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ
արտադրիչների։
10 2
5 5
1
6=2‧3, 10=2‧5, 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ
արտադրիչ։
Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն,
կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։
Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր
բաժանարարը միայն 1-ն է։
Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր
պարզ արտադրիչները
• 14 և 10

14=7x2

10=5x2

2
• 10 և 25
10=5x2
25=5x5

5
• 15 և 20
15=5x3
20=5x2x2

5
• 24 և 15
24=3x2x2x2
15=3×5

3
• 8 և 12

8=2x2x2

12=3x2x2

2
• 12 և 10

12=3x2x2

10=5×2

2
• 16 և 28=

16=2x2x2x2

28=2x2x7
• 10 և 3
• 7 և 8
• 5 և 12

Posted in Մայրենի

Փոխադրություն

Էշը և գիտնականները

Մի անգամ երկու գիտնական ուսումնասիրություն կատարելու համար գնում են Իսպանիայում գտնվող մի գյուղ։ Գնում են իրենց ուսումնասիրություները կատարում են և մեկել մթնում և նրանք գնում են ու պատահական մի տնակի են հանդիպում։ Դուռը թակում են և տիկին դուռը բացում է և նրանք մի գիշերվա օթևան են խնդրում։ Տիկինը շատ հյուրընկալ էր և շատ բարի։ տ սեղան է գցում և հյուրասիրում է։ Նրանք արդեն պետք է քնեին բայց մեկել տեսնում են այդ տան պարտեզը և շատ են ցանակնում այդ տեղ քնել, թույտվություն են խնդրում բայց տան տիրուհին ասում է, որ գիշերը անձրև է գալու։ Նրանք ասում են, որ նրանք գիտնականեր են և նրանց հետ ունեն մի սարք որը ցույց է տալիս թե եղանակաը ինչպիսին է լինլու։ Տիկինը պարտեզում անկողին է գցում և նրանք քուն են մտնում և մեկել գիշերը անձրև է գալիս և նրանք թրջված տուն են գնում։ Առավոտյան գնալուց նրանք ներեղություն են խնդրում և ասում, որ նրանց սարքը երբեգ չի խաբում։ Տան տիրուհին ասում ինձ ձեր սարքը չի հետքրքրում ես լսում եմ իմ էշին նա անձրև գալուց առաջ միշտ պատերին է քսվում և երեկ երեկոյան նույն բանը անում էր։