Posted in Uncategorized

Լուսիկ Ագուլեցի

Լուսիկ Ագուլեցիի տուն-թանգարանի մասին՝

Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ դարձել է թանգարան:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։

Թանգարանի այցելությունը հնարավոր է նախօրոք պայմանավորվածության դեպքում։

Տուն-թանգարանին կից գործում է արտ-սրճարան, որտեղ ներկայացված են հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ:

Լուսիկ Ագուլեցու մասին՝

Կին Դէմքեր. Լուսիկ Ագուլեցի – Aztag Daily

Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։