Posted in Ռուսերեն

ТВОРЧЕСТВО А.С. ПУШКИНА «Александр Пушкин — солнце русской поэзии»

Пушкин родился в 1799 году в дворянской семье. Его отец — Сергей Пушкин, а мать — Надежда Ганнибал, внучка знаменитого Абрама Ганнибала, африканского происхождения, который был приближённым Петра I. Поэтому у Пушкина было интересное и смешанное происхождение.

В детстве он не всегда считался прилежным учеником, иногда его называли ленивым и непоседливым. Однако он рано проявил талант к литературе. Учился в Царскосельском лицее, где начал писать свои первые стихи.

Позже Пушкин стал величайшим русским поэтом и писателем. Одно из его самых известных произведений — роман «Евгений Онегин».

Пушкин умер в 1837 году, но до сих пор считается основателем русской литературы и одним из величайших поэтов мира.

Я к вам пишу — чего же боле?

Что я могу еще сказать?
Теперь, я знаю, в вашей воле
Меня презреньем наказать.
Но вы, к моей несчастной доле
Хоть каплю жалости храня,
Вы не оставите меня.
Сначала я молчать хотела;
Поверьте: моего стыда
Вы не узнали б никогда,
Когда б надежду я имела
Хоть редко, хоть в неделю раз
В деревне нашей видеть вас,
Чтоб только слышать ваши речи,
Вам слово молвить, и потом
Все думать, думать об одном
И день и ночь до новой встречи.
Но, говорят, вы нелюдим;
В глуши, в деревне всё вам скучно,
А мы… ничем мы не блестим,
Хоть вам и рады простодушно.

Зачем вы посетили нас?
В глуши забытого селенья
Я никогда не знала б вас,
Не знала б горького мученья.
Души неопытной волненья
Смирив со временем (как знать?),
По сердцу я нашла бы друга,
Была бы верная супруга
И добродетельная мать.

Другой!.. Нет, никому на свете
Не отдала бы сердца я!
То в вышнем суждено совете…
То воля неба: я твоя;
Вся жизнь моя была залогом
Свиданья верного с тобой;
Я знаю, ты мне послан богом,
До гроба ты хранитель мой…
Ты в сновиденьях мне являлся,
Незримый, ты мне был уж мил,
Твой чудный взгляд меня томил,
В душе твой голос раздавался
Давно… нет, это был не сон!
Ты чуть вошел, я вмиг узнала,
Вся обомлела, запылала
И в мыслях молвила: вот он!
Не правда ль? Я тебя слыхала:
Ты говорил со мной в тиши,
Когда я бедным помогала
Или молитвой услаждала
Тоску волнуемой души?
И в это самое мгновенье
Не ты ли, милое виденье,
В прозрачной темноте мелькнул,
Приникнул тихо к изголовью?
Не ты ль, с отрадой и любовью,
Слова надежды мне шепнул?
Кто ты, мой ангел ли хранитель,
Или коварный искуситель:
Мои сомненья разреши.
Быть может, это все пустое,
Обман неопытной души!
И суждено совсем иное…
Но так и быть! Судьбу мою
Отныне я тебе вручаю,
Перед тобою слезы лью,
Твоей защиты умоляю…
Вообрази: я здесь одна,
Никто меня не понимает,
Рассудок мой изнемогает,
И молча гибнуть я должна.
Я жду тебя: единым взором
Надежды сердца оживи
Иль сон тяжелый перерви,
Увы, заслуженным укором!

Кончаю! Страшно перечесть…
Стыдом и страхом замираю…
Но мне порукой ваша честь,
И смело ей себя вверяю…

Я выбрала письмо Татьяны к Оненгину, потому что она показалось интересным. Это письмо написала героиня романа Александр Пушкин «Евгений Онегин» — Татьяна Ларина.В этом письме Татьяна искренне признаётся в любви Евгений Онегин. Она скромная и тихая девушка, но её чувства настолько сильны, что она не может больше молчать. Она боится, что Онегин отвергнет её, но всё же надеется на его понимание и сострадание.

В письме раскрываются:

  • искренность и чистота Татьяны
  • её мечтательная и чувствительная натура
  • вера в судьбу и предначертанность любви

Татьяна считает, что их встреча не случайна, а предопределена судьбой. Она даже говорит, что Онегин послан ей свыше.

В целом, это очень трогательное и глубокое признание в любви, где показана внутренняя борьба девушки между страхом, стыдом и сильным чувством любви.

Posted in Ֆիզիկա 8

Ինքնաստուգում

Մաս Ա (Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը՝ 1 միավոր).

  1. Ի՞նչն է կոչվում մարմնի ներքին էներգիա։
    • ա) Մարմնի շարժման կինետիկ էներգիան։
    • բ) Մարմնի բոլոր մոլեկուլների քաոսային շարժման կինետիկ և փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը։
    • գ) Մարմնի բարձրությամբ պայմանավորված էներգիան։
  2. Ինչպե՞ս է փոփոխվում մարմնի ներքին էներգիան տաքացման ժամանակ։
    • ա) Նվազում է։
    • բ) Չի փոփոխվում։
    • գ) Աճում է։
  3. Ներքին էներգիայի փոփոխման ո՞ր եղանակն է կոչվում ջերմահաղորդականություն։
    • ա) Էներգիայի փոխանցումը մարմնի մի մասից մյուսին կամ մեկ մարմնից մյուսին՝ մոլեկուլների անմիջական բախումով։
    • բ) Էներգիայի փոխանցումը հոսանքների միջոցով (հեղուկներում, գազերում)։
    • գ) Էներգիայի փոխանցումը ճառագայթման միջոցով։
  4. Թվարկվածներից ո՞րն է ջերմահաղորդման տեսակ (երկու ճիշտ պատասխան).
    • ա) Ճառագայթում
    • բ) Պոտենցիալ էներգիա
    • գ) Կոնվեկցիա
    • դ) Մեխանիկական շարժում 

Մաս Բ (Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը՝ 2 միավոր).

  1. Ինչպե՞ս է փոխվում ներքին էներգիան հետևյալ դեպքերում (տաքանում է, թե սառչում).
    • ա) Օդը դողի մեջ սեղմելիս։ Տաքանում է
    • բ) Տաք թեյը սառնարան դնելիս։ Սառում է

2․ Ինչո՞ւ են ցուրտ օրերին թռչունները փետուրները ցցում (փքվում են)։

Որովհետև փետուրների միջև օդ է հավաքվում, որը պահում է ջերմությունը և չի թողնում մարմինը արագ սառչի։

3․ Բերեք ջերմահաղորդականության երևույթի 2 օրինակ կենցաղից։

Տաք գդալը թեյի մեջ դնելիս՝ գդալը տաքանում է։
Կրակի վրա դրված մետաղը ամբողջությամբ տաքանում է։ 

Մաս Գ (Խնդիրներ՝ 3-ական միավոր)

Խնդիր 1: Ինչքա՞ն ջերմաքանակ է անհրաժեշտ 2 կգ զանգվածով ալյումինը 20°C-ից մինչև 70°C տաքացնելու համար (ալյումինի տեսակարար ջերմունակությունը՝ Ջ/(կգ·°C))։

m = 2 կգ
t₁ = 20°C
t₂ = 70°C
c (ալյումին) ≈ 900 Ջ/(կգ·°C)

Δt = 70 − 20 = 50°C

Q = c · m · Δt
Q = 900 × 2 × 50 = 90000 Ջ

Խնդիր 2: 100°C ջերմաստիճանի 0.5 կգ ջուրը սառչում է մինչև 20°C: Որքա՞ն է անջատված ջերմաքանակը (ջրի տեսակարար ջերմունակությունը՝ Ջ/(կգ·°C))։

m = 0.5 կգ
t₁ = 100°C
t₂ = 20°C
c (ջուր) = 4200 Ջ/(կգ·°C)
Δt = 100 − 20 = 80°C
Q = 4200 × 0.5 × 80 = 168000 Ջ

Posted in Անգլերեն

Lesson 1

Book — English in mind: A service of love

Page — 82

Homework — Retell the text, ex. 2 (a, b , d, e) — p. 83

Classwork: Don’t do the classwork in advance.

Direct and indirect speech

1. The maid asked: “Do you like tea or coffee?”

The maid asked if I liked tea or coffee.

2. Father said, “The boys were really excited by the match yesterday”.

Father said that the boys had been really excited by the match the day before.

3. I said to my friend yesterday, “Do you like coffee or tea?”

I asked my friend the day before if he liked coffee or tea.

4. “Don’t be so silly”, the father said to his kids.

The father told his kids not to be so silly.

5. “Do you feel better?” I asked her.

I asked her if she felt better.

6. Mary asked: “Tom when are shops closed on Saturday?”

Mary asked Tom when shops were closed on Saturday.

7. She said, “I’ll leave as soon as I get a telegram”.

She said she would leave as soon as she got a telegram.

8. “Roger and David went to the station an hour ago”, their mother said.

Their mother said that Roger and David had gone to the station an hour before.

9. He asked, “What will you do if you don’t get a ticket for the plane?”

He asked what I would do if I didn’t get a ticket for the plane.

10. Peter said to his wife, “Don’t send me messages, please”.

Peter asked his wife not to send him messages

11. One of the tourists asked me, “Where are you from?”

One of the tourists asked me where I was from.

12. He said, “I want to have a good holiday this year”.

He said that he wanted to have a good holiday that year.

13. I asked the girl, “Who will sit there?”

I asked the girl who would sit there.

14. She said to me, “Can you help me about the house?”

She asked me if I could help her about the house.

15. The visitor said, ”Does the concert begin at 6:30?”

The visitor asked if the concert began at 6:30.

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

1.Ընդգծի՛ր տրված ածանցավոր ածականներում վերջածանցները և դրանցով կազմի՛ր երկուական նոր ածական:.

Գրավյալ- օրհնյալ, հավելյալ
տխրալի — հուզալի, ցանկալի
շահավետ — հոտավետ, հարմարավետ
արծաթե — երկաթե, ոսկե
վախկոտ — ամաչկոտ, ալարկոտ
հինգհարկանի — մատանի, տեսականի
թևատ — գունատ, կիսատ
գունեղ — ուժեղ, գունեղ
զորավոր — լուսավոր, գլխավոր
զրնգուն — փայլուն, սահուն
կարմրավուն — դեղնավուն, կապտավուն
քաղաքային — մեղեդային, երազային
հերոսական — գյուղական, բժշկական
մթին — ներքին, բաժին
հմայիչ — գրիչ, սրբիչ

2. Յուրաքանչյուր տողում գտի՛ր և նշի՛ր տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Անխոս

1. ակնապիշ, լուռ, անթարթ
2. հարատև, շատախոս, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. կոպիտ, դեղձան, գողտրիկ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. ապականել, համեմատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, մթնշաղ, աստղալույս
2. արևածագ, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, վերջալույս, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Բառաշարքում ընդգծի՛ր անհոդակապ բառերը:
Լեռնագագաթ, ծովեզր, մսավաճառ, հյուրանոց, դիմագիծ, տոմսարկղ, հացատուն, պոչամբար, քառանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան, թանկագին, ինքնարժեք:

Դուրս գրել հոդակապավոր բարդ բառերը։

Լեռնագագաթ, մսավաճառ, դիմագիծ, հացատուն, ջերմաչափ, խաչապաշտ, գյուղատնտես, գրախանութ, հեռախոս, մատենադարան, թանկագին։

Դուրս գրել այն բառերը  որոնցում առկա է հնչյունափոխություն կամ սղում։

Մսավաճառ, դիմագիծ, ջրհոր, ջրամբար, լուսամփոփ, գրախանութ

4.Բառաշարքում առանձնացրու՛ հոմանիշներ ածականների 6 զույգ;

1.Անազնիվ, չար, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, խաբեբա, խիտ, անպատկառ, անվեհեր, անխիղճ:

Անպատկառ – անամոթ
Չար – անխիղճ
Զուսպ – չափավոր
Թավ – խիտ
Անպատկառ – անամոթ
Անազնիվ – խաբեբա
Անպատկառ – անվեհեր

2. Ողորմելի, լազուր, գործունյա, վեհ, ճերմակ, թշվառ, մեծատուն, հարուստ, եռանդուն, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի – թշվառ
Լազուր – կապույտ
Գործունյա – եռանդուն
Վեհ – վսեմ
Ճերմակ – ձյունաթույր
Մեծատուն – հարուստ

3. Անկայուն,  կարճ, ստոր, համառոտ, գեր, միապաղաղ, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Անկայուն – երերուն
Կարճ – համառոտ
Ստոր – տմարդի
Գեր – մարմնեղ
Միապաղաղ – ձանձրալի
Բիրտ – կոպիտ

Posted in Առողջագիտություն

Սննդային անվտանգություն

Հինգ բան ինչին պետք է ուշադիր լինել խանութում մթերք, ապրանք գնելիս՝

1․Պիտանելիության ժամկետ
2.Փաթեթավորման վիճակը
3.Պահպանման պայմանները
4.Բաղադրություն
5.Արտաքին տեսք

Ռեյտինգավորում եմ ըստ կարևորության

1․Արտաքին տեսքը
2.Փաթեթավորման վիճակը
3.Պահպանման պայմանները
4.Բաղադրություն
5.Պիտանելիության ժամկետ

Posted in Աշխարhագրություն 8

Լատինական Ամերիկա

Աշխարհագրական դիրքը
Լատինական Ամերիկան գտնվում է ԱՄՆ-ից հարավ և ընդգրկում է Կենտրոնական ու Հարավային Ամերիկան, ինչպես նաև Կարիբյան կղզիները։ Այն ունի մոտ 20 մլն կմ² տարածք և 33 պետություն։ Գրեթե բոլոր երկրներն ունեն ծովափնյա դիրք (բացի Բոլիվիայից և Պարագվայից)։ Մայրցամաքները միացած են Պանամայի նեղ պարանոցով, իսկ Պանամայի ջրանցքը կարևոր դեր ունի ծովային կապերի համար։ Այստեղ է գտնվում Անդերը՝ աշխարհի ամենաերկար լեռնային համակարգը, որը երկրաշարժերի և հրաբուխների ակտիվ գոտի է։

Բնական ռեսուրսները
Տարածաշրջանը շատ հարուստ է բնական ռեսուրսներով։ Ունի մեծ հողային ֆոնդ և բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության համար։ Ջրային ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է, իսկ ջրաէներգետիկ ներուժով՝ երկրորդը։ Գլխավոր գետը Ամազոնն է։ Անտառները զբաղեցնում են տարածքի ավելի քան 50%-ը, հատկապես խոնավ հասարակածային անտառները (սելվաս), որոնք կարևոր են ինչպես տնտեսության, այնպես էլ բնության համար։

Օգտակար հանածոները
Լատինական Ամերիկան հարուստ է հանքային հումքով։ Այստեղ կան նավթի, գազի, պղնձի, երկաթի, արծաթի, բոքսիտի, մոլիբդենի և այլ պաշարներ։ Վառելիքաէներգետիկ ռեսուրսները հիմնականում գտնվում են Ամազոնի ավազանում, Մեքսիկական ծոցում, Կարիբյան ծովում և Անդերի շրջակայքում։ Շատ երկրներ առաջատար են տարբեր հանքանյութերի արդյունահանման մեջ։

Բնակչությունը
Բնակչությունը կազմում է մոտ 672 մլն մարդ և արագ աճում է։ Տարածաշրջանին բնորոշ է բնակչության խառը կազմը՝ մետիսներ (եվրոպացիներ + հնդկացիներ), մուլատներ (եվրոպացիներ + աֆրիկացիներ), սամբոներ։ Հիմնական լեզուն իսպաներենն է, իսկ բնակչության մեծ մասը կաթոլիկ է։ Բնակչությունը անհավասար է բաշխված, հաճախ կենտրոնացած է լեռնային շրջաններում և քաղաքներում։ Քաղաքային բնակչությունը կազմում է մոտ 80%։

Տնտեսությունը
Տնտեսության մեջ դեռևս մեծ դեր ունի հանքարդյունաբերությունը, հատկապես նավթի արդյունահանումը (Մեքսիկա, Վենեսուելա)։ Միաժամանակ զարգանում է մշակող արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, մետաղաձուլություն։ Առավել զարգացած են Բրազիլը, Մեքսիկան և Արգենտինան, որոնք ունեն բազմաճյուղ արդյունաբերություն։

Գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսությունը ունի երկու հիմնական ձև՝ խոշոր տնկատափային տնտեսություններ և փոքր գյուղական տնտեսություններ։ Տնկատափերում աճեցնում են սուրճ, բանան, շաքարեղեգ, սոյա, կակաո։ Փոքր տնտեսություններում՝ եգիպտացորեն, լոբի, կարտոֆիլ, բանջարեղեն։ Շատ գյուղմթերքներ արտահանվում են։

Տրանսպորտը
Տրանսպորտը ամբողջությամբ զարգացած չէ, շատ տարածքներ չունեն լավ ճանապարհներ։ Ամենազարգացածը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Կարևոր մայրուղիներն են Պանամերիկյանը և Տրանսամազոնյանը։ Երկաթուղիների ցանցը կա, բայց ոչ միշտ արդյունավետ է։ Ծովային տրանսպորտը կարևոր դեր ունի արտաքին և ներտարածաշրջանային բեռնափոխադրումների մեջ։

Posted in Ուսումնական նախագիծ, Պատմություն 8

Օսմանյան կայսրությունում հայ լինելը

Պատկեր:Հայկական կրթությունը Օսմանյան կայսրությունում.jpg

Օսմանյան կայսրությունում հայ լինելը դարեր շարունակ ունեցել է բարդ և փոփոխական բնույթ։ Թեև հայերը կայսրության մեջ համարվում էին «միլլեթ»՝ կրոնական համայնք և ունեին որոշ ինքնավարություն, ժամանակի ընթացքում նրանց վիճակը վատացավ, հատկապես 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում։

«Ցեղասպանություն» տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Նա այդ բառով փորձել է նկարագրել և սահմանել ազգերի կամ ժողովուրդների կազմակերպված ոչնչացումը։ 1948 թվականին ՄԱԿ-ը ընդունեց կոնվենցիա, որով ցեղասպանությունը ճանաչվեց որպես միջազգային հանցագործություն, և պետությունները պարտավորվեցին կանխել ու պատժել այն։

Օսմանյան կայսրությունում հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով, առևտրով և մշակույթով։ Սակայն նրանք չունեին հավասար իրավունքներ մահմեդական բնակչության հետ և հաճախ ենթարկվում էին ճնշումների ու բռնությունների։ Ժամանակի ընթացքում ազգային հարցը սրվեց, և հայերը սկսեցին դիտվել որպես վտանգ կայսրության ամբողջականության համար։

Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական համակարգում հայ համայնքը հանդես է եկել որպես կարևոր և ազդեցիկ ուժ։ Հայերը ոչ միայն կրոնական փոքրամասնություն էին, այլև կարևոր դեր էին խաղում կայսրության տնտեսական կյանքում։

Հայերը հանդիսանում էին Արևելքի և Արևմուտքի միջև տնտեսական կապող օղակ և մեծ ազդեցություն ունեին մի շարք ոլորտներում՝

  • Միջազգային առևտուր – հայ վաճառականները վերահսկում էին առևտրային կարևոր ուղիներ և նպաստում էին կայսրության արտաքին առևտրի զարգացմանը։
  • Ֆինանսներ և բանկային գործ – 18-րդ դարից սկսած հայ ամիրայական դասը մասնակցում էր պետական գանձարանի կառավարմանը և վարկավորմանը։
  • Արհեստագործություն – հայկական համքարությունները ապահովում էին բարձրորակ արտադրանք և զարգացած մասնագիտական հմտություններ։

Այս տնտեսական ազդեցությունը հատկապես մեծացավ Թանզիմաթի ժամանակաշրջանում՝ հասնելով իր գագաթնակետին։

Հայ համայնքի ուժը պայմանավորված էր նաև նրա կազմակերպված սոցիալական կառուցվածքով․

  • Ինքնավար կառավարման համակարգ – Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը կարգավորում էր համայնքային, կրթական և իրավական հարցերը։
  • Սոցիալական շերտավորում – ամիրաներ, վաճառականներ և արհեստավորներ ձևավորել էին փոխօգնության կայուն համակարգ։
  • Կրթության զարգացում – տնտեսական հաջողությունները ներդրվում էին կրթական և մշակութային հաստատություններում։

Այս ամենը թույլ էր տալիս հայերին պահպանել իրենց ինքնությունը և միաժամանակ մեծ դեր խաղալ կայսրության զարգացման մեջ։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված հայերի զանգվածային կոտորածներն են։ Այն իրականացվեց երիտթուրքական կառավարության կողմից և ուղղված էր հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը։

1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ առաջին անգամ այս իրադարձությունները բնութագրեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։

Հայոց ցեղասպանության հիմնական պատճառներից էր երիտթուրքերի պանթուրքիզմի քաղաքականությունը։ Նրանց նպատակն էր ստեղծել միասնական թուրքական պետություն՝ միավորելով բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին։ Այս ծրագրի իրականացման ճանապարհին հայերը դիտվում էին որպես խոչընդոտ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում ապրում էին ավելի քան 2 միլիոն հայեր։ 1915–1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց, իսկ մնացածները ստիպված էին գաղթել կամ բռնի մահմեդականացվեցին։

Օսմանյան կայսրությունում հայ լինելը նշանակում էր միաժամանակ լինել կարևոր տնտեսական ուժ և ենթարկվել քաղաքական ու ազգային ճնշումների։ Հայերը մեծ ներդրում ունեցան կայսրության զարգացման մեջ, սակայն վերջում դարձան ցեղասպանության զոհ։

Հայոց ցեղասպանությունը փոխեց ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Այսօր կարևոր է հիշել այդ իրադարձությունները, ուսումնասիրել պատմությունը և անել ամեն ինչ, որպեսզի նման հանցագործությունները երբեք չկրկնվեն։

Posted in Գրականություն 8

Աղե արձանը |  Լեոպոլդո Լուգոնես

Երկուշաբթի`

Կարդա՛, գրի՛ր ասելիքը՝ Լեոպոլդո Լուգոնես. «Աղե արձանը»

Սա շատ հետաքրքիր և խորիմաստ ստեղծագործություն է, որը մեկ անգամ կարդալով լիովին չես հասկանում։ Այն պատմում է Սոսիստրատ անունով մի վանականի մասին, ով շատ հավատացյալ էր և առանձնացված կյանք էր վարում։ Մի օր սատանան, ուխտագնացի կերպարով, նրան պատմում է աղե արձանի մասին, որը իրականում կին էր։ Սոսիստրատը որոշում է ազատել նրան և գնում է ավերված քաղաք։ Նա ազատում է կնոջը և ցանկանում իմանալ, թե նա ինչ էր տեսել, բայց կինը զգուշացնում է, որ դա վտանգավոր է։ Չնայած դրան՝ Սոսիստրատը ստիպում է նրան պատասխանել և իմանալուց հետո մահանում է։

Իմ կարծիքով այս պատմության ասելիքը այն է, որ մարրդը չպետք է իրեն Աստծուց վեր դասի և չպետք է ձգտի իմանալ այնպիսի բաներ, որոնք իրեն չեն վերաբերում։ Յուրաքանչյուր մարդու մեջ կարող են առաջանալ սխալ ցանկություններ, սակայն կարևոր է կարողանալ դրանք զսպել, որպեսզի դրանք չվնասեն մեզ և մեր շրջապատին։

Posted in Հասարակագիտություն 8

Կոռուպցիա

Կոռուպցիան հասարակության ամենավտանգավոր երևույթներից մեկն է։ Այն նշանակում է պաշտոնի կամ իշխանության չարաշահում՝ անձնական շահ ստանալու նպատակով։ Կոռուպցիան կարող է արտահայտվել կաշառությամբ, անարդար որոշումներով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ կամ օրենքների խախտմամբ։

Կոռուպցիան վնասում է պետությանը և մարդկանց կյանքին։ Այն խաթարում է արդարությունը, քանի որ ոչ միշտ են հաղթում արժանիները, այլ նրանք, ովքեր ունեն գումար կամ կապեր։ Արդյունքում մարդիկ կորցնում են վստահությունը պետության, օրենքների և պաշտոնյաների նկատմամբ։

Կոռուպցիայի հետևանքները շատ լուրջ են․ այն դանդաղեցնում է երկրի զարգացումը, խանգարում է կրթության և առողջապահության բարելավմանը, և մեծացնում է աղքատությունը։ Օրինակ՝ եթե բժիշկը կամ ուսուցիչը կաշառք է վերցնում, տուժում են սովորական մարդիկ։

Կոռուպցիայի դեմ պայքարելը շատ կարևոր է։ Դրա համար պետք է ուժեղ օրենքներ, արդար դատական համակարգ և ազնիվ պաշտոնյաներ։ Բայց ամենակարևորը մարդկանց մտածելակերպն է․ յուրաքանչյուրը պետք է լինի ազնիվ և չընդունի կոռուպցիան որպես նորմալ երևույթ։

Վերջում կարելի է ասել, որ կոռուպցիան ոչ միայն օրենքի խախտում է, այլ նաև բարոյական խնդիր։ Եթե հասարակությունը միասին պայքարի դրա դեմ, հնարավոր կլինի կառուցել ավելի արդար և զարգացած պետություն։