Posted in Ճամփորդություններ, Պատմություն

«Ալեք և Մարի Մանուկյաններ» գանձատուն

Գանձատուն թանգարան (Ալեք և Մարի Մանուկյան), բացվել է 1982 թվականին, որի երկհարկանի շենքը (Նոր վեհարանի հարավարևմտյան կողմում) կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։ Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ, որոնք բերվել են Աևիից, Թոքատից, Կ. ՊոլսիցՎանիցՍեբաստիայիցԿեսարիայիցՎասպուրականիցԱրցախիցԿիլիկյան Հայաստանից և այլ վայրերից, ինչպես նաև՝ հայկական գաղթավայրերից։ Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը, Ավետարանների կրկնակագմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները (հիմնականում՝ արծաթե՝ երբեմն ագուցված կիսաթանկարժեք քարերով)։ Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարանները և աջերը։ Ուշագրավ են Նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոլծևերի հավաքածուները։ Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեցական զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ և այլն), հնագույններն են Կիլիկյան Հայաստանում ստեղծված նրբագործ արտախուրակները և Գրիգոր Ա Լուսավորչի մետաքսե խաչվառը (1448)։ Եկեղեցական ասեղնագործության նշանակալի աշխատանքներից են նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի արծվագորգը (1651), Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի ասեղնագործ վարագույրը (17051714, Կոստանդնուպոլիս), Գեղարդավանքին նվիրաբերված խույրը (1715) և այլն։ Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոց՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը և դաջագործության նմուշներ՝ խորանի վարագույրները (168917811805), ժամաշապիկը (1778)։ Գանձատան հյուսվածքների հավաքածոտւմ հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական մետաքսագորգերը։

Posted in Ճամփորդություններ, Պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Ուրբաթ օրը մենք ճամփորդեցինք Էրեբունի թանգարան։ Սկզբում մենք բարձրացանք Էրեբունի ամրոցը, իսկ հետո իչանք թանգարան։ Մեզ պատմեցին Ուրարտական արվեստի մասին, պեղումների, հին իրերի  և այլ բաների մասին։ Ինձ շատ հետաքրքրեց այնտեղ գտնվող հայտնաբերված ալյուրը, սիսեռը, սալորի կորիզը և այլ հին բաներ։ Մենք տեսանք քար որի վրա նկարած էր աստղիկ դա նկարել էր այդ քարը փորագրող մարդը, կար նաև քար մարդու մատնահետքով։ Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը ։)

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Կասկադի մասին

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:
Կասկադ ճարտարապետական-կոթողային համալիրը ստեղծվել է 1970թ. Երևանում։ Համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակ զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝  Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: 2002թ. ՀՀ Ազգային ժողովն օրենք ընդունեց, որի համաձայն ամբողջ տարածքը՝ (շուրջ 13 հեկտար), տրամադրվեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամին, այն պայմանով, որ 5 տարվա ընթացքում այնտեղ կկառուցվի թանգարան: Թամանյանի պուրակը ևս տրամադրվեց թանգարանին:
2009թ. նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Աստիճանների թիվը 572 է, Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302մ, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450մ: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), իսկ համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը։ Այս նախագծով Կասկադի հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գյուրզադյանը և Ասլան Մխիթարյանը ավարտեցին 1924թ. Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, “Հյուսիսային ճառագայթը”, որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր:
Կասկադի բոլոր հարթակներից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի քաղաք և Արարատյան դաշտավայր: Ամբողջ համալիրը յուրօրինակ ամֆիթատրոն է, որը ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ:
Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Գաֆեսճյան արվեստի կենտրոն«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 23-ի նիստում հայտնեց, որ Կասկադ համալիրի աշխատանքներն անավարտ վիճակում են՝ մասնավորապես փոսորակի հատվածը։

2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»:

2009-ին բացվեց արվեստի կենտրոնը, բայց «Կասկադ» համալիրը մնաց  անավարտ:

Փոսորակն ու հարակից տարածքը թանգարան հիմնադրամը վերադարձնում է Երևան համայնքին։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր ներդրողների միջոցներով հնարավոր կլինի ավարտել փոսորակի ու հարակից տարածքի շինարարական աշխատանքները։

Այդ հատվածում, ըստ քաղաքապետի, մտադրություն կա Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք բացել։

«Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանի մշակութային կյանքը։ Այս որոշմամբ մենք գույքն ընդունում ենք որպես համայնքին նվիրատվություն»,- ասաց նա։

Միաձայն որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ընդունեց «Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամի նվիրաբերությունը Երևան համայնքին։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցի

Պատկեր:ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ 01.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։Զորաց եկեղեցի — Մելինե Աբրահամյան

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Posted in Ճամփորդություններ

Թեղենյաց վանքի մասին

Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս:Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում:

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Աղբյուր՝ այստեղ

Posted in Ճամփորդություններ

Արատես ճամփորդապատում

Նոյեմբերի 11-ին մենք դպրոցի հինգերորդ դասարանցիներով մեկնեցինք Արատես դպրական կենտրոն։ Ավանդույթի համաձայն օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու ժամերգությանը մասնակցելով, որից հետո լուսանկարվեցինք և տեղավորվեցինք մեր ավտոբուսի մեջ։ Երբ ժամանեցինք Արատես, շատ ուրախացանք, որովհետև այնտեղ այս տարվա առաջին ձյունը տեսանք։ Ձյունը վայելելուց հետո մեր իրերը տեղավորեցինք մեզ հատկացված տնակում։ Իդեպ Արատեսում ամեն տնակ իր անունն ունի՝ Սիրո տնակ, Գեղարվեստ, Պանդոկ, Հյուսիսային տնակ և այլն։ Այս անգամ մենք գիշերելու էինք Սիրո տնակում, իսկ ճաշելու համար հյուրըընկալվելու էինք պանդոկում։

Սիրո տնակի պատասխանատուն մեր դասընկեր Վահագնն էր, ում և վստահված էր տնակի բանալին։  Մեր իրերը տեղավորելուց հետո աղջիկներով գնացինք սեղանը պատրաստելու։  Այդ օրը մեզ համար համեղ սնունդ էին պատրաստել մեր ուսուցիչները՝ ընկեր Աստղիկն ու ընկեր Արմինեն, սակայն հաջորդ օրերին աշակերտներով ստանձնեցինք այդ պարտականությունը․ շաբաթ օրը աղջիկներն էին սնունդի պատասխանատուն, իսկ կիրակի առավոտյան մեր դասընկեր Արայիկը մեզ զարմացրեց իր պատրաստած համեեեեեղ հացով ձվածեղով։ Անկեղծ ասած մայրիկիս պատրաստած ձվածեղից էլ համեղ էր և շատ կուզեի, որ ինձ հետ կիսվեր իր բաղադրատոմսով  կամ մյուս ճամփորդությանն ինձ սովորացներ պատրաստել։

Մեր առօրյան հագեցած էր հետաքրքիր խաղերով, քայլարշավներով և տարբեր արկածներով։

Այս անգամ ձեզ ոչ թե խաղերի ու քայլարշավենրի մասին կպատմեմ, այլ արկածներից մեկի։ Ինչպես նշել էի վերևում, տնակի բանալին վստահված էր տնակի պատասխանատու Վահագնին։ Շաբաթ երեկոյան նա աղջիկների սենյակ հյուր եկավ ու բանալին ձեռքից ընկավ գետնի անցքից ներս։ Այդտեղ նկուղ տանող դռնակն էր։ Բոլորով խուճապի մատնվեցինք, սակայն Ալլայի մոտ միտք ծագեց․ նա իր հետ լեզվակ էր բերել, վերցրեց լեզվակն ու դրանով շատ հեշտ բացեց դուռը, որը մենք պահեցինք, իսկ մեզնից ամենահամարձակը՝ Աստղիկը, ներքև իջավ և բանալին բերեց։ Վերջ, մեր առջև դրված խնդիրն արդեն լուծված էր, իսկ մենք գոհ ու երջանիկ։

 

Posted in Ճամփորդություններ

Հայաստանի Պատմության Թանգարանի մասին

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։

Հայաստանի ազգային պատկերասրահ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ՝
Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ:
Գառնու տաճար՝
Տաճարը նվիրված էր Միհրին։ Միհրը հայոց դիցարանի լույսի, մաքրության աստվածն էր։Որպես լույսի խորհրդանիշ նա հաճախ պատկեվել է ցուլի- խավարի դեմ մենամարտելիս։ Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվում էր նրա անունով, իսկ յոթերորդ ամիսը, որը համապատասխանում է  այժմյան փետրվար ամսին, կոչվում էր՝ Մեհեկան։ Միհրի անունից է ծագում նաև հին հայոց հոթանոսական սրվբավայրերի ընդհանուր անվանումը՝ Մեհեկան։
Չարենցի  կամար`
Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում և հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ:
Չարենցի կամարը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ողջաբերդ գյուղի մոտ՝ 1500 մետր բարձրության վրա:
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին: Հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է:
Քարերի սիմֆոնիայ