Posted in Մայրենի

Տերյանի բանաստեղծությունները և իմ կարծիքը

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Մտքերս մի քանի նախադասությամբ

Այս երկու բանաստեղծությունների մեջ Տերյանը պատմում էր գարնան մասին, գարնան արեգակի և ապասված պայծառ ուրախ օրերի մասին։ Ընդհանուր Տերյանը գրում է շաաաաատ լավ բանաստեղծություններ և այս երկու բանաստեղծությունները իմ դուրը շաատ եկան։

Posted in русский язык

Весенний дневник

Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.
– Мама, когда весна придёт? – спросил Вовка.
– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.
– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова.
– Вот и хорошо, – сказала мама, – наблюдай за ней и записывай в дневник, что с ней происходит. Придёт весна, а ты первый об этом узнаешь. Вова начал записывать: „Шестое марта. Сколько раз смотрел в окно – ничего нового. А снежная баба как стояла, так и стоит”.
– Восьмое марта. У снежной бабы выпала из рук метла.
– Десятое марта. Когда пошёл погулять, то заметил, что у снежной бабы отвалился нос-морковка.
– Четырнадцатое марта. С утра солнышко выглянуло. Когда я вышел во двор, то заметил, что голова у снежной бабы стала меньше.
– Двадцать первое марта. Снег растаял. А от снежной бабы осталась только большая лужа. На этом дневник кончается. А почему, вы, наверное, сами догадались. Наступила весна.

1. Составь 5 вопросов к тексту

  1. Что произошло двадцать первого марта?
  2. О чем записывал Вова?
  3. Вчера во дворе что они слепили?
  4. Что произошло восьмого марта?
  5. Что произошло десятого марта?

2. Выполни упражнение. Выбери правильный вариант.

Это красивая… а) море; б) улица; в) город Это плохой… а) фильм; б) книга; в) вино
Это высокое… а) дом; б) девушка; в) здание Это интересный… а) экскурсия; б) человек; в) кино
Это дорогой… а) машина; б) костюм; в) кафе Это хороший… а) женщина; б) фото; в) компьютер
Это тёплое… а) вода; б) пюре; в) вечер Это чёрная… а) телефон; б) кошка; в) пианино
Это умная… а) режиссёр; б) собака; в) кино Это молодой… а) юрист; б) дерево; в) спортсменка
Это маленький… а) рыба; б) яблоко; в) телевизор Это дешёвое… а) ресторан; б) книга; б) кафе
Это цветное… а) словарь; б) фото; в) картина Это горячий… а) чай; б) какао; в) вода
Это холодная… а) море; б) вечер; в) вода Это большая… а) площадь; б) парк; в) окно
Это старое… а) аудитория; б) пальто; в) альбом Это глупая… а) фраза; б) юмор; в) предложение
Это вишнёвый… а) дерево; б) юбка; в) торт Это коричневый… а) шкаф; б) ваза; в) пальто
Это низкий… а) здание; б) диван; в) ёлка Это жёлтое… а) сумка; б) такси; в) цвет
Это синее… а) тетрадь; б) зонт; в) небо Это новый… а) комедия; б) район; в) слово
Это громкая… а) музыка; б) диск ; в) место Это тихий… а) сад; б) станция; в) время

Найдите лишнее слово.
а) шуба а) носки
б) сарафан б) чулки
в) пальто в) рубашка
г) куртка г) колготки

Дополните диалог.
Анаит: Какая сегодня погода?
Мама: Сегодня очень холодно. Оденься потеплее.
Анаит: А что надеть?
Мама: Надень твои чулки, шубу, платье и шапку.

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  • Գտիր  120  թվի  4/6  մասը։

120:6×4=80

  • Գտիր  180  թվի  5/3  մասը։

180:3×5=300

  • Գտիր  240  թվի  6/40  մասը։

240:40×6=36

  • Գտիր  250  թվի  4/5  մասը։

250:5×4=200

  • Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։

1դմ=10մ

10:10×2=2

  • Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։

1000:4×3=750

  • Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։

100:5×3=60

  • Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։

60։6×4=40

  • Քանի՞  ժամ  է  5/6 օրը։

24:6×5=20

  • Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։

1000:10×3=300

  • Գտիր մետրի  3/5 մասը։

100×3:5=60

  • Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։

60:3×2=40

Գտիր թվի նշված մասը։

450-ի   2/9-րդ մասը

450:9×2=100
280-ի  5/7-րդ մասը

280:7×5=200
300-ի  7/10-րդ մասը

300:10×7=210
480-ի  5/6-րդ մասը:

480:6×5=400

14.Արտահայտիր նշված միավորներով։

(1/6)ժ= 10 ր
(1/4)կմ =250 մ
(1/6) օր = 4 ժ
(1/4) տարի = 3 ամիս
(1/25) ց = 4 կգ
(1/5)  մ = 20 սմ:

15.Արտահայտիր նշված միավորներով։
(3/4)  ժ= 45 ր
(3/10)  կմ =300 մ
(5/6)  օր = 20 ժ
(5/6)  տարի =10 ամիս
(3/4) ց = 75 կգ
(7/10)  մ = 70 սմ:

16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

20:5×3=12

20-12=8

8

Posted in Մայրենի

Գրքի տոնը իմ դասարանում

Գրքի տոնը անցավ լավ։ Վիճակահանությաբ ինձ ենկել էր Գևորգը։ Ես նրան նվիրեցի Դարձվացքների բառարան գիրքը իսկ նա ինձ նվիրեց Անգլերեն լեզուի բառարան։ Քանի որ ես այդպիսի գիրք ունեի դա նվիրեցի իմ եղբայրին ։ ) Իմ նվիրած գիրքը հույսով եմ որ նրան դուր է եկել 🙂 Դարձվացքների բառարան գիրքը այդ գիրքը նկարազարդ գիրք էր այդ գրքի մեջ նաև օկտագործված էր տարբեր մարզերի բառբառներ։ Գրքի տոնը շաաատ լավ, զվարճալի ուրախ տոն է։

Posted in Մայրենի

2 տեսարժան վայրեր Սյունիքում

Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:
Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:
Posted in Uncategorized

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

Մերձբևռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:

Մթնոլորտը կազմված է օզոն, արգոն, ջրածին և այլ գազերից:

  • Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: 

  • Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը:

  • Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:

  • Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

 

  • Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Posted in Մայրենի

ՈՒՐԱԽ ԳԻՇԵՐ

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,
Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,
Հրդկի վերև հավաքվեր՝
Կուճլվըլան մեր հավքեր,
Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

Posted in Մաթեմատիկա

Խաչբառ

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

69։69=1

69:1=69

69+1=70

70=Հ

  • Գտիր 600  և 3000  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

(600,3000)=600=Ո

  • Գտիր 27000  և  1/9 մասը։

27000։9×1=3000=Վ

  • Գտիր 245  թվի  2/7 մասը։

245:7×2=70=Հ

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1=Ա

  • Ո՞ր թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։

250 ։ 5 x 8=400=Ն

 

  • Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։

2+1=3

1200:3=400

400 x 2=800

Նարե-400=Ն

  • Քանի՞ բաժանարար  ունի 16 թիվը։

16,1,2,8,4

5=Ե

  • Գտիր 2000  և 24000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

2000=Ս

 

Հորիզոնական

  • Ո՞ր թվի  2/3 մասն է հավասար  6-ի։

6։2×3=9=Թ

  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։

600=Ո

  • Գտիր 7 և 1000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

7×1000=7000

7000=ւ

  • Գտիր 200 և 5 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

200=Մ

  • Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։

1=Ա

  • Ն

 

  • Գտիր 3 և 100  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ։

300=Յ

  • Գտիր 24  թվի ամենափոքր  բաժանարարը։

1=Ա

  • Տուփում կա 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։

400=Ն

Posted in Uncategorized

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  • Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Այո․ Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:

  • Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:

  • Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը: