Posted in Իսպաներեն

Las horas / Ժամերը

¿Qué hora es? – Ժամը քանի՞սն է։

Es la una – Ժամը մեկն է։ (Միայն մեկ թվի հետ է բայը դրվում եզակի թվով՝ es, մնացած դեպքում դրվում է՝ son)

Son las dos en punto . – Ուղիղ ժամը երկուսն է։ (Ուշադրություն դարձրեք, որ հոդը միշտ դրվում է իգական սեռով՝ las)

*en punto – ուղիղ

Son las dos y diez. – Ժամը երկուսն անց տաս է։ (Սկզբում ասում ենք ժամը, հետո րոպեները)

* y – անց

Son las cuatro y media. – Ժամը չորսն անց կես է։

*media – կես

Son las cinco menos veinte. – Հինգին քսան է պակաս։

*menos – պակաս

Son las once y cuarto. – Տասնմեկն անց տասնհինգ է։

*cuarto – տասնհինգ րոպե, քարորդ

¿ A qué hora? – Ժամը քանիսի՞ն։

A las dos y media. – 2։30-ին։ (Եթե ուզում ենք ասել՝ ո՞ր ժամին, բայի փոխարեն դնում ենք a նախդիրը։)

¿ A qué hora empiezan tus clases? – Ո՞ր ժամին են սկսվում քո դասերը։

Mis clases empiezan a las nueve y media. – Իմ դասերը սկսվում են 9։30․

 

Las partes del día – Օրվա մասեր

mañana – առավոտ por la mañana – առավոտյան de la mañana – առավոտվա
tarde – ցերեկ por la tarde – ցերեկը de la tarde – ցերեկվա
noche – գիշեր por la noche – գիշերը de la noche – գիշերվա
mediodía – կեսօր al mediodía – կեսօրին del mediodía – կեսօրվա
medianoche – կեսգիշեր a la medianoche – կեսգիշերը de la medianoche – կեսգիշերվա

Me gusta pasear por la mañana. – Ինձ դուր է գալիս զբոսնել առավոտյան։ (ժամ չկա՝ por la mañana)

Me despierto a las siete de la mañana. – Արթնանում եմ առավոտյան ժամը յոթին։ (ժամ կա՝ de la mañana)

Հետևյալ առաջադրաքները անում ենք դասարանում

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Առաջադրանք 3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով