Posted in Մայրենի

Արջն ու տղաները

1.Կարդա’ առակը, կատարի’ր առաջադրանքները։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանքներ`

2.Ո՞րն է առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ չպետք է փորձանքի մեջ լքել ընկերոջը։

3. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

Իմ համար ընկերությունը շատ մեծ բան է։ (Ես չգիտեմ ինչպես նկարագրեմ)

4. Խուրհուրդ տո’ւր տղային։

Տղա ես քեզ խորհուրդ կտամ, որ դու շփես այն մարդկանց հետ ում համարում ես, լավը, բարին և որ քեզ փորձանքի մեջ միայնակ չեն թողի։։

5.Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 128-130-րդ առաջադրանքները:

128.  Ո՞ր բառաշարքում կան արմատներ, որոնք միայնակ, որպես բառ, չեն գործածվում (չես հանդի­պել). դրանք արտագրի´ր:

Օրինակ՝ խորազնին-֊զնին արմատր միայնակ, որպես բառ չի գործածվում, մեծասքանչ — սքանչ:

ա) Բառազույգ, մեղմալույս, անձրևաջուր, բառապաշար, այլաբնույթ, նավահանգիստ:

բ) Հետախույզ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, հիասքանչ, փառամոլ:

129.  Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա:

Աղբյուրի աչքը քար Էին խցկել:

Աղբյուրի ակը քար էին խցկել։

Տարվա ծայրին մի անակնկալ Էլ կար:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար։

Մատանու անիվը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Մատանու անիվը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց։

130.  Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

— Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.

— Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություն՝

1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:

2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:

3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:

4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:

5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:

6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:

7.    Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է: