Posted in Մայրենի

Կարդում եմ, իսկ դո՞ւ…

Քորլայն | Նիլ Գեյման - Bookmark - գտիր քո գիրքըԱյս գարնանային արձակուրդների ընթացքում ես կարդացի Քորլայն գիրքը, որը գրել է Նիլ Գեյմանը։ Նիլ Գեյմանը այս գիրքը սկսել է իր աղջկա Հոլլիի համար և ավարտել Մենդիի համար։ Պատմությունը ավելի է քան ճշմարտությունը, ոչ թե այն պատճառով, որ նա մեզ պատմում է, թե հրեշներն գոյություն ունեն, այլ որովհետև նա պատմում է, որ նրանց հնարավոր է հաղթել։ Պատմության հերոսներն են՝

Քորլայն- Հետաքրքրասեր, քաջ, աղջիկ որը սիրում էր արկածներ և տարբեր վայրեր հետազոտել։

Հայրիկ- Առանձնապես նրա մասին բան չպատմեցին, նա բոյով էր և նիհար։

Մայրիկ- Բոյով, նիհար ուներ կարճ մազեր և նա բարեսիրտ էր։

Ուրիշ հայրիկ- Նրա մասին բան չպատմեցին։

Ուրիշ մայրիկ- Չար, բոյով, երկար մազերով, կոճակ աչքերով, երկար մատներով և եղունգներով։

Միսս Սփինքն ու Միսս Ֆորսիբլ- Նրանք դերասաններ էին, բարի և հոգատար:

Պարոն Բոբոն- Նա շատ էր սիրում մկների և նրանց վարժեցնում էր։

Posted in Ճամփորդություններ, Պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Ուրբաթ օրը մենք ճամփորդեցինք Էրեբունի թանգարան։ Սկզբում մենք բարձրացանք Էրեբունի ամրոցը, իսկ հետո իչանք թանգարան։ Մեզ պատմեցին Ուրարտական արվեստի մասին, պեղումների, հին իրերի  և այլ բաների մասին։ Ինձ շատ հետաքրքրեց այնտեղ գտնվող հայտնաբերված ալյուրը, սիսեռը, սալորի կորիզը և այլ հին բաներ։ Մենք տեսանք քար որի վրա նկարած էր աստղիկ դա նկարել էր այդ քարը փորագրող մարդը, կար նաև քար մարդու մատնահետքով։ Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը ։)

Posted in Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ի գահակալել է Ք․ա․ 189-160թ․։

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Posted in Մայրենի

Մայրենի

Սիրելի՛ սովորող, կարգավորի՛ր բլոգդ, լրացրո՛ւ կիսատ աշխատանքներդ: Բլոգումդ եղած նյութերը համեմատի՛ր իմ բլոգում առկա նյութերի հետ, որոնք պետք է կատարած լինեիր և լրացրո՛ւ բացթողումներդ:

Թվանշանով գնահատի’ր ինքդ քեզ։

Ես ինձ կգնահատեի 8 կամ 9։

Posted in Բնագիտություն 6

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը: Տերևները լինում են պարզ և բարդ։ Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։ Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 149-152

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:

Այսօր առավոտյան մի տարօրինակ և ճռռոց եմ լսում։

Իմ կարծիքն ասել եմ:

Ես այսօր իմ այդ կարևոր կարծիքն եմ ասել։

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

Երեկվանից գնաց, գնաց և վերջպես հասավ մի քաղաքի:

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

Տարեդարձիս զկզբին ծաղրածուն գլուխը տվեց պատին և հեռացավ։

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:

Երեկ հզոր նավաստին բաց ծով էր դուրս եկել։

Ծովն արդեն փոթորկել Էր:

Այսօր ծովն արդեն փոթորկել էր։

Թռչունները չվելու էին:

Այսօր ես մի թռչյունների երամ տեսա, որոնք չվում էին։

  1. Տրված հարցերին պատասխանի´ր:

Ո՞վ ես: Բնավորության ի՞նչ լավ գծեր ունես: Բնավորությանդ մեջ ի՞նչն ես ուզում շտկել: Ո՞ւմ հետ (ի՞նչ տարիքի, ինչ­պիսի՞ մարդկանց հետ) ես ուզում էր ըկերություն  անել:

Ես Նանե Պլուզյան եմ։ Ծնվել եմ 2012 թվականին Հունիսի 19-ին։ Բնավորությանս մեջ ունեմ համ լավ գծեր համ վատ։ Չգիտեմ ինչ կցանականյի շտկել, իմ կարծիքով դա պետք է ասեն ընկերներս։ Ես շփվում եմ իմ տարիքի մարդկանց հետ, և իմ համար կապ չունի իմ հետ շփվող մարդկանց տարիքը։

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության(իմաստների մոտիկության) բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, խորդանոց, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մա­ռան, հանդիմանանք, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակու­սանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, անպատվություն, երկվություն, շիվ, կշտամբանք, նպարանոց, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

  1. մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ։
  2. խորդանոց,  մառան, նկուղ, շտեմարան։
  3. ուստ, շյուղ, շիվ, ճյուղ։
  4. հանդիմանանք, նախատինք, պարսավանք, հանդիմանություն, անպատվություն։
  5.  կասկած, տարակույս, տարակու­սանք, երկմտություն, երկվույուն։

Տրված արտահայտությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:

Երկու ոտքը մի մաշիկ դրեց: Դռնեդուռ ընկավ: Կապանք- ներից ազատեց: Զգաց մոտենալը: Խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող: Այդտեղ էլ երկար չմնաց: