Posted in Մայրենի

Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ, ամպոտ, քարոտ, օդային, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ,  տհաճ:

անամոթ — ան + ամոթ

ամպոտ — ամպ + ոտ

քարոտ —  քար + ոտ

օդային — օդ + ային

դժգոհ —  դժ + գոհ

հեռավոր — հեռու + ավոր

բարություն — բարի + ություն

գրավոր — գիր + ավոր

անորոշ — ան + որոշ

տհաճ – տ + հաճելի

  1. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-
հազարավոր, հազարամյակ-հազար

  1. 3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

քարային, հողային, դասարան, տնային, երկարավուն, հերոսային,

  1. Բառաշարքից առանձնացրո՛ւհոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղ հյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:

Օձաձուկ — օձ+ա+ձուկ

Լայնարձակ — անհոդակապ բարդ բառ

Մրգահյութ — միրգ+ա+հյութ

Փորձանոթ — անհոդակապ բարդ բառ

Հողագունդ — հող+ա+գունդ

Արծաթագործ — արծաթ+ա+գործ

Նախշազարդ — նախշ+ա+զարդ

Ալրաղաց — անհոդակապ բարդ բառ

Հայազգի — անհոդակապ բարդ բառ

Ծաղկափոշի — ծաղիկ+ա+փոշի

Նույնարմատ — անհոդակապ բարդ բառ

Ծառատունկ — ծառ+ա+տունկ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով