Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 20-ին մենք մեր դասարանով գնացինք Երևանի պատմության թանգարան։

Թանգարանում էքսկուրսավարը մեզ պատմեց մեր սիրելի Երևան մայրաքաղաքի մասին։ Այնտեղ մենք մասնակցեցինք հետաքրքիր խաղի։ Դրա ընթացքում մենք հին Երևանի մասին (17-19-րդ դարերի) մեծ տեղեկություններ ստացանք:  Հետո մենք լսեցինք ձայնագրություն, որը պատմեց մեր քաղաքի մասին։ Ձայնագրությունը լավ լսելուց հետո էքսկուրսավարը մեզ տվեց հարցեր (այդ ձայնագրության հինման վրա)։ Այն թմում որ ես գտնվում էի անունն էր՝ Երևան  իսկ որում Նատալին էր՝ Էրեբունի։

Խաղից հետո շարունակեցինք  ճանապարհորդությունը ։ Մենք ուսումնասիրեցինք տարբեր հին առարկաներ՝ մետախադրամներ, տարազներ, զարդեր և այլն։ Ծանոթացանք նաև հայ աստվածների հետ, որոնցից ամենագլխավորները երեքն էին։ Ի դեպ մենք իմացանք, որ հին ժամանակ Երևանում միայն հարուստ աղջիկները կարող էին շատ-շատ գեղեցիկ տարազ-հագուստ կրել։ Թանգարանի մուտքից դեպի աջ գտնվող սյուների վրա  փորագրված էր Հին Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքների անունները։ Թանգարանի կողքը գտնվում էր Կոմայգին։ Այգում մենք նստեցինք  և նախաճաշեցինք։  Այդ ամենից հետո եկավ մեր ավտոբուսը և մենք վերադարձանք դպրոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով