Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանի մասին

Վաղը մենք ընկեր Արմինեի հետ ճամփորդելու ենք դեպի Երևանի պատմության թանգարան։

Երևանի պատմության թանգարանի մասին՝

Երևանի պատմության թանգարան | Բարև Արմենիա ՏուրԵրևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։
Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ: Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։

Անգլիական այգու մասին

May be an image of tree, nature and text that says '©VardanPetrosyan ©Varda'

Անգլաիական այգին երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։
Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։ Սկզբում այգու տարածքում մեծ ճահիճ էր։ Ստորգետնյա աղբյուրներից դուրս ժայթքող ջուրը կուտակվում էր ծառերի մոտ, լճանում։ Մոծակների և գորտերի պատճառով այգում հակասանիտարական վիճակ էր։
Այգու բարեկարգումը տևեց 10 տարի։
Մելիք-Աղամալյանի հրահանգով այգին մաքրեցին ճահճից, բացեցին նոր առուներ, անցուղիները ծածկեցին կարմիր փշրանքով։ Ռուսաստանից և Լեհաստանից ներկրվեցին կաղնիներ, որոնք Երևանի պայմաններին հեշտ հարմարվելով՝ այգում գեղեցիկ ծառուղիներ կազմեցին։
Այգին կոչեցին «Անգլիական»։ Պատճառները մի քանիսն են.
այն բարեկարգում էին օտարերկրացիները, աշխատում էին եվրոպական ոճով, բացի այդ քաղաքի բարձրադիր կետերից այգին անգլիական դրոշ էր հիշեցնում։
Այգու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 15-ին։
«Սունդուկյանի» անվան թատրոնի շենքի կառուցումից հետո Անգլիական այգին դարձավ մշակութային օջախ։ Հանգստյան օրերին այգու բացօթյա փայտաշեն էստրադայում ելույթ էին ունենում ազգագրական պարային խմբեր ու փողային նվագախմբեր։ Մարդիկ գալիս էին այսդեղ պարելու։ Այգում գործում էր ամառային կինոթատրոն, բացօթյա գրադարան-ընթերցարան և ջրավազան։ Մարդաշատ էր նաև տարածքում գտնվող «Դերասանի տունը»։Ամեն տարի գարնանն Անգլիական այգում երևանցիներն ու թատրոնի դերասանները մեծ ծառատունկ էին կազմակերպում։ Մարդիկ իրենց հանգիստն ու ժամանցը կազմակերպում էին այդտեղ։ Հայաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Սոցիալական և քաղաքական լարված մթնոլորտում այգին կրկին մնաց անխնամ։ Ծառերը չորացան, հատվեցին։ Գետինը բետոնապատվեց, բացվեցին ջրանցքեր։ Տեղանքի առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով ջրանցքերում կուտակված ջուրը նորից լճացավ։ 1920թ-ին Անգլիական այգին վերածվեց պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջակողմյան հատվածում հուղարկավորվեցին մայիսյան բոլշևիկյան ապստամբության ղեկավարները։ Ի պատիվ 26 կոմիսարների՝ այգին կոչեցին «Կոմայգի»։ 1962թ-ին Երևանի քաղաքապետ դարձավ Գրիգոր Հասրաթյանը։ Նա երազում էր ջրային միջանցքներով երևանյան փոքրիկ Վենետիկ ստեղծելու մասին։ Որտեղ հարցի որոնումները կանգ առան «Կոմայգում»։ Քանի որ գրունտային ջրերի մակարդակը բարձր էր, որոշվեց Վենետիկն այնտեղ կառուցել։ Կոմայգում ջրային միջանցքներ ու կամուրջներ ստեղծվեցին։ Այն զբոսանքի երանելի վայր դարձավ։ Ուրախությունը երկար չտևեց։ Մի քանի տարի անց այգու ջրային միջանցքները լճացան։ Ճահիճից խուսափելու համար այնտեղ հող լցվեց։ Սակավաթիվ ծառերով, բետոնապատ, շենքերով շրջապատված՝ այգին մնաց անդեմ ու ամայացավ։ 1980-ական թվականներից ի վեր տարածքում շարժ ապահովում էին միայն Սունդուկյանի անվան թատրոնը, «Մասիս» ռեստորանն ու «Ծիծեռնակ» սրճարանը։
2000թ-ին այգու տարածքն 99 տարով վարձակալության տրվեց «Բյուրակն» ՍՊԸ-ին։
Այգու նոր անվանումը հասարակությունն այդպես էլ չընդունեց։
Երբեմնի շքեղ ու հասարակական կյանքում մեծ դեր ունեցած այգին կրկին դարձավ«Անգլիական»։


Էրեբունի բերդաքաղաքի մասին

Card image capԷրեբունի բերդաքաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Երևանի Արին բերդ բլրի վրա են պահպանվում Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները:Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Իվանովսկու ուսումնասիրությունները ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Էրեբունին ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը: Վերակառուցումներ են կատարվել կրոնական և տնտեսական մասերում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը


Արգիշտի առաջինի մասին

Argishti 1 The King of Urartu, Armenia" Poster for Sale by Avalyan | RedbubbleԱրգիշտի Ա-ն Վանի թագավորության արքաներից է։ Մենուա թագավորի որդին է և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։