Posted in Մաթեմատիկա

Ամբողջ թվերի բազմապատկումը

1․ Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7)=21

գ) (–1) · (–20)=20

ե) (–8) · ( –9)=72

բ) (+3) · (+4)=12

դ) (+8) · (+5)=40

զ) (+11) · (+15)=165

2․ Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)= -128

գ) (+17) · (–4)= -68

ե) (–1) · (+1)= -1

է) (+20) · (–18)= -360

բ) (–7) · (+5)= -35

դ) (+21) · (–6)= -126

զ) (–1) · (+7) = -7

ը) (+15) · (–60)= -900

3․ Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5) = 20

գ) (+32) · (–6)= -192

ե) (+1) · (+23)= 23

է) (–19) · (+7)= -133

բ) (–8) · 0=0

դ) 0 · (–1)= 0

զ) (+14) · (–25)= 350

ը) (–10) · (+12)= 120

4․ Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0,

դ) (+3) · (+9) > (+8) · (–7),

բ) (–8) · (+6) < 0,

ե) (–14) · (–12) > (–10) · (+2),

գ) (+16) · (–5) < 0,

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

5․ Համեմատե՛ք թվերը.

ա) (–5) · 0 < 4,

գ) –100 < 100 · (–3) · 0,

բ) (7 · 0) · (–9) < –2,

դ) 8 > 37 · (0 · 20)։

6․ Գտե՛ք արտադրյալը.

ա) 16 · (–3) · 6=288

գ) 14 · (–5) · (–7)=490

ե) (–1) · (–1) · (–8)= -8

բ) (–8) · (–4) · 3=96

դ) (–15) · 17 · (–2)=255

զ) 8 · (–1) · 0=0

7․ Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) —21 ։ 3 = –7

գ) 48 ։ (–8) = –6,

ե) (–100) ։ (–20) = 4,

բ) -10 ։ (–5) = 2,

դ) (–45) ։ 15 = –3,

զ) (–(-80)) ։ (–16) = –5։

  1. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–4) · (–5) > 0,

դ) 2 · 3 < (–4) · (–2),

բ) (–8) · 5 < 0,

ե) 2 · (–20) < (–10) · 4,

գ) 7 · (–3) < (–2) · (–1),

զ) (–12) · (–2) > 5 · (–1)։

9․Կատարե՛ք գործողությունները.

ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7)= -64

բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=106

գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40)= -160

դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=123

10․ Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.

–40=-5 · 8

+32=(-4) · (-8)

–1= (-1) · 1

0=(-8) · 0

–12=-6 · 2

+9=(-3) ·  (-3)

Posted in Իսպաներեն

Իսպաներենի նախագիծ

Աշխատեք նախագծի վրա, ամեն հարցի համար մտածեք պատասխան՝ մեկ բառով։

Ինչպիսի՞ն է իմ դպրոցը – ¿Cómo es mi colegio?

Grande, brillante y feliz

Ինչպիսի՞ն է “իսկական սեբաստացի աշակերտը” – ¿Cómo es el “auténtico estudiante sebastatsi”?

Amables y cuidadosos con su entorno. c

Ինչպիսի՞ն է սեբաստացի ուսուցիչը – ¿Cómo es el profesor sebastatsi?

Amable

Ամենաշատը ի՞նչ եմ սիրում իմ դպրոցում – ¿Qué es lo que más me gusta de mi colegio?

A mis amigos

Կրթահամալիրի իմ ամենասիրելի վայրը – Mi lugar favorito del complejo educativo.

Biblioteca

Posted in Մայրենի

Մայրենի

Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

ԱԴուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)

Դուք եք լույսը աշխարհի։ Դուք եք աշխարհի լույսը։ Դուք լույսն եք աշխարհի։ Դուք աշխհարի լույսն եք։ Աշխհարի լույսն եք դուք

ԲՈչ  յագեսցի ակն տեսանելովեւ ոչ լցցի ունկն լսելով։          (Ժողովող Ա, 8)

Աչքը տեսնելուց չի հագենում, ականջն էլ լցվելուց չի հագենա:

Աչքը տեսնելուց չի հագենա, ականջն էլ չի լցվի ու չի հագենա։

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

ԳԳովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերանօտարնեւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Թող գովի քեզ ընկերդ և ոչ քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքները:

գովեսցէ         — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

ԴՈր հատուցանէ չար փոխանակ բարւոյչար ի տանէ նորա մի պակասեսցէ։

Ով որ բարության փոխարեն չարություն է հատուցում, չարությունը նրա տնից չի պակասում։

(Աոակք  ԺԷ, 13)    

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ԵՈր տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչանզգամութիւն է նմա եւ նախատինք։

Ով մինչև ինչ-որ բան լսելը պատասխան է տալիս ՝ անմտությունն նրան նախատինքն է:

(Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է

պատասխանի       — պատասխան

լուեալ                     — լսած

իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           — ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն

նմա                           — նրան

Posted in Մայրենի

ԵՂՆԻԿԸ

Ավետիք Իսահակյան ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնի նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ————— փախչում ——————

————— երբ ———————

——————պատշգամբը ——

———— ակնթարթի—————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ———պարզ—————————
բ/լուռ          ————լռիկ——————
գ/ակնդետ ————հիացած նայել—————
դ/ընտանի —————ընտելացած———————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ  ———դ/ծնվել,հայտնվել ————
բ/խելքը գլխին            — գ/դատող, բանիմաց, խելացի——
գ/կողը հաստ              — բ/համառ, ինքնասածի, կամակոր ——
դ/ճաշը եփել                — ա/մեկին պաժել, լավ ծեծել ————

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

————— խորասույզ ——

—————վերջալույս——

————— ինքնամոռաց ——

—————լուսամուտ————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    —————փոթորիկ——————

—————բարեկամ——————

——————եղնիկ——————

——————անտառ———————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
    Խե՜ղճ եղնիկ
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————