Posted in Ճամփորդություններ

Թեղենյաց վանքի մասին

Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս:Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում:

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Աղբյուր՝ այստեղ

Posted in Uncategorized

Ճամբարային օրապատում

Առաջին օր

Առաջին ճամբարային օրը անցավ շատ լավ։ Մենք առաջին ժամին խաղացինք սեղանի խաղեր՝ ՔԵՆԹ ՍՏՕՊ, Զվարճապոլիս և այլն հետո ընկեր Գրետայի հետ քննարկեցին մեր շաբաթվա մասին և արեցինք թեստային աշխատանք։ Ընկեր Արմինեի հետ մենք խոսեցինք ճամփորդությունների մասին և հետո Google-ից հայթ հայթեցինք Թեղենյանց վանքի մասին։ Եկավ ընկեր Սոնայի ժամանակը մենք ընկեր Սոնայի և ընկեր Միշայի հետ քաղեցինք թութ՝ մենք մի մեծ կտոր պահել էինք ծառի ներքևում իսկ ընկեր Միշան բարձացել էր ծառի վերևը և թափ էր տալիս ծառը։ Այսքանը վերջ։

Երրկրոդ օր

Առավոտյան մենք արեցինք ընդհանուր պարապմունք։ Հետո խաղացինք սեղանի խաղեր՝ ՔԵՆԹ ՍՏՕՊ, Ճըպ Ճըլըպ և այլ կերպ։ Դրանից հետո ընկեր Գրետայի հետ գնացինք բակ և այնտեղ խաղացինք բակային հոպ, գետնից բարձր ու այգեպան։ Ընկեր Արմինեի հետ նույնպես գնացինք բակ ազգային խաղեր խաղալու համար։ Դրանք էին՝ աքլորակռիվը և աղջիկ փախցնոցին։ Մարմնակրթությանը բակում տղաները խաղացին ֆուտբոլ, իսկ մենք՝ քենթ սթոպ։ Իսկ հետո սկսեցինք գրել օրվա պատումները։ Այսքանը վերջ։

Երրորդ օր

 

Այս օրը մենք անցած օրերի նման սկսեցինք՝ ընդհանուր պարապունքով։  Երբ ընդանուր պարապունքը վերջացավ մենք գնացինք ջոկատ և սկսեցինք խաղալ սնեղանի խաղեր։ Խաղալուց հետ նախաճաշելու ժամն էր։ Նախաճաշելուց հետո մենք գնացինք անգլերենի կաբինետ, որովհետև այնտեղ կար հեռուստացույց։ Հեռուստացույցով մենք գրեցինք մեր 4-րդ շրջանի Անհատակաուն ուս․ պլլան և սովորեցինք ինչպես Exsel-ով կազմել դիակրամներ՝ իմ դիակրամը ։ Երբ մենք վերադարձանք մեր կաբինետ մենք կրկին սկսեցինք խաղալ սեղանի խաղեր։ Դրանից հետո մենք գնացինք դուրս և ընկեր Սոնայի հետ արեցինք մարզական։ Ամենավերջում մենք 2 շրջան վազեցինք։ Հետո երբ հետ եկանք մենք սկսեցինք գրել օրապատումներ։

Չորրորդ օր

Այսօր քանի որ հունիսի մեկն է մենք գնացինք ընկեր Սոնայի հետ մայր դպրոց։ Մի մասը գնաց էստաֆետայի մրցումի և հաղթեց իսկ մյուսներս գնացինք նշելու հունիսի մեկը ՝ երգեցինք և պարեցինք։ Հետո երբ հետ եկանք մենք սկսեցինք ջրոցի խաղալ և պաղպաղակ ուտել։ Երբ ջրոցին վերջացրեցինք մենք խաղացինք սեղանի խաղեր։ Իսկ հետո գրեցինք մաթեմատիկայի մաիսյան ֆլեշմոբը։