Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր հեքիաթի հետևյալ բարբառային բառերը։

կուշտ-Մոտ

հարցմունք-Հարցում

դրավ-դրեց

ոսկիքը-ոսկի

ջեբ-գրպան

երևցնել-ցույցտալ

ծախք-ծախս

Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

կասկածը փարատել-Կասկածը վերացնել

գործից չգցել-

ձեռք բերել-Հորինել

ուշքի գալ-խելքի գալ

դեմ հանդիման-դեմդիմաց

թող ծաղկի քո արհեստը-

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

ընդարձակ-Լայնարձակ

բնավ- Բոլորովին

վարանել-կասկածել

երկյուղ-Վախ

ծագել-Սկզբնավորվել

զորեղ-Զորավոր

անհամար-Անթիվ

վատթար-վատ

ապշել-Հիանալ

սնահավատություն-սնապաշտույծյուն

համբավ-լուր

Նախորդ առաջադրանքի բառերից երեքն ընտրի՛ր և գործածի՛ր նախադասության մեջ։

Մայրիկը համբավ տվեց զորեղ զինվորին և նա ապշեց։

Բացատրի՛ր դարձվածքները։

լուն ուղտ շինել-չափազանցնել

խոր գլուխ տալ-խոնարհաբար գլուխ տալ, գլուխը խոնարհելով ողջունել՝ հրաժեշտ տալ ևն:

աչքը շինելու տեղ, ունքն էլ հանել-լավ բան անելու տեղը վատ բան անել

Տեքստից դո՛ւրս գրիր ջուլհակի հնարամատությունը ներկայացնող հատվածները։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը իմ կարծիքով իմաստուն էր և խելացի։

Առանձնացրո՛ւ թագավորի իմաստությունը բնութագրող հատվածները։

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Ասելիքդ ձևակերի՛ր երեքից- չորս նախադասությամբ։

Սովորեցնում է, որ ամենակարևոր մարդկային ուժը դա հնարամտությունն է։

Posted in English

Lesson1. Big Ben

Big Ben, officially called Elizabeth Tower, is one of the most famous and popular landmarks

in London, England. The tower has four clock faces — one on each side — and five bells

hanging inside. Many people are surprised to learn that ‘Big Ben’ really refers to the

largest bell inside the tower, and not the clock or the tower itself.

The story of Big Ben began in 1834 when a fire destroyed the old Palace of Westminster.

A new Parliament building was constructed, and along with it, a clock tower. Construction

of the new building began in 1840, but the clock would not be completed for decades.

One reason for this is that the Royal Astronomer demanded that the clock be accurate to within

one second, something that at the time was considered impossible. The design for the

clock was completed in 1851 and the clock was completed in 1854, but the tower was not

ready for it until 1859.

The largest bell is officially known as the Great Bell, but most people call it ‘Big Ben.’

No one is sure where it got its name: it might have been named for Sir Benjamin Hall, the

project commissioner at the time, or it might have been named for Ben Caunt, who was a famous

boxer.

The original Great Bell was cast in 1856. It weighed 16 tons and was so large that it

had to be transported on a trolley pulled by 16 horses. While it was waiting to be installed

in the tower the bell was tested, but the hammer used to strike it caused it to crack

beyond repair and the bell had to be recast. The new bell was cast in 1858 and weighed

only thirteen and a half tons. It is seven and a half feet or 2.3 meters tall and 9 feet

or 2.75 meters in diameter. Once the tower was ready Big Ben had to be hauled 200 feet

or 61 meters up into the belfry, a job which took more than a day to complete.

Big Ben chimed for the first time in 1859, more than 150 years ago. Unfortunately, the

hammer used to strike the bell was too heavy, causing it to crack only a few months after

it was installed. Big Ben was out of commission for three years. A square of metal was removed

from the bell around the crack and the bell was turned slightly so that the hammer would

strike solid metal. This damage to the bell remains to this day, but Big Ben strikes the

hour just fine.

In addition to Big Ben, four smaller bells hang in the belfry. These four smaller bells

are called quarter bells. They play part of a melody every fifteen minutes, and the full

melody on the hour.

(bells chiming)

Elizabeth Tower is 315 feet or 96 meters high, made of brickwork and cast iron, with a thick

concrete foundation. Each of the four clock faces are 180 feet or almost 55 meters above

the ground, and are 23 feet or 7 meters across. The iron frame of each clock face supports

312 pieces of glass. At night, each huge clock face is illuminated by a set of 28 light bulbs,

but the clock was originally lit up by gas lights. Each night, someone would have to

light each lamp and make sure that they stayed lit until morning.

Big Ben is famously reliable. The pendulum that determines the speed of the clock swings

every two seconds. To speed it up or slow it down, pennies are added or removed. Adding

or removing a penny from the pendulum will change its speed by .4 seconds per day. You

may be surprised to learn that this gigantic clock is not powered by electricity, but is

instead wound up three times a week. Once the clock was wound by hand, but now most

of it is wound by machines.

For more than 150 years, the tower was known simply as the clock tower, or sometimes ‘St.

Stephen’s Tower.’ It was not renamed Elizabeth Tower until 2012, on the occasion of Queen

Elizabeth II’s Diamond Jubilee, which celebrated her 60th year as queen.

Although Big Ben is a popular tourist attraction, you cannot go inside unless you are a resident

of the United Kingdom and are sponsored by a member of Parliament. Visitors who wish

to see the top have to climb over 300 stairs to reach it, because there is currently no

elevator inside the tower. However, Big Ben is scheduled to undergo major renovation beginning

in 2017, and among other changes and repairs, an elevator is expected to be installed.

I hope you enjoyed learning about Big Ben today. Goodbye till next time!

Անգլերենից Հայերեն թարգմանություն
0:12
Աշտարակի  յուրաքանչյուր կոխմում կա մեկական ժամացույց, իսկ
Բիգ Բենի պատմությունը սկսվեց 1834 թվականին, երբ  հրդեհը ավերեց հին Վեստմինստեր պալատը։
0:40
1840 թվականին կառուցվեց պառլամենտի նոր շենքը՝ ժամացույցի աշտարակի հետ միասին, սակայն  տասնամյակներ շարունակ ժամացույցի աշխատանքները ավարտին չէին հասնում:
0:53

3։48

Էլիզաբեթ Աշտարակը 315 ոտնաչափ կամ 96 մետր բարձրություն ունի, պատրաստված է աղյուսից և չուգունից, հաստ հաստությամբ

3։56

հկոնկրետ հիմք: Ժամացույցի չորս դեմքերից յուրաքանչյուրը գտնվում է 180 ոտնաչափ կամ գրեթե 55 մետր բարձրության վրա

4:03

գետնին և ունեն 23 ֆուտ կամ 7 մետր լայնություն: Ժամացույցի յուրաքանչյուր դեմքի երկաթե շրջանակը հենարաններ է

4։11

312 հատ ապակի. Գիշերը յուրաքանչյուր հսկայական ժամացույցի դեմք լուսավորվում է 28 լամպերով,

4։20

բայց ժամացույցը սկզբում լուսավորված էր գազի լույսերով: Ամեն երեկո ինչ-որ մեկը ստիպված էր դա անել

4։26

վառեք յուրաքանչյուր լամպ և համոզվեք, որ դրանք վառ են մնացել մինչև առավոտ:

4։32

Բիգ Բենը հայտնի վստահելի է: Ճոճանակը, որը որոշում է ժամացույցի արագությունը, ճոճվում է

4։37

յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ: Այն արագացնելու կամ դանդաղեցնելու համար կոպեկներ են ավելացվում կամ հանվում: Ավելացում

4։45

կամ ճոճանակից մի կոպեկ հանելը դրա արագությունը կփոխի օրական 0,4 վայրկյանով: Դուք

4։52

կարող է զարմանալ՝ իմանալով, որ այս հսկա ժամացույցը սնուցվում է ոչ թե էլեկտրականությամբ, այլ սնվում է

4։58

փոխարենը վերացվում է շաբաթական երեք անգամ: Ժամանակին ժամացույցը ձեռքով էր պտտվում, իսկ հիմա՝ մեծ մասը

5:06

այն փաթաթված է մեքենաներով:

5։10

Ավելի քան 150 տարի աշտարակը հայտնի էր որպես ժամացույցի աշտարակ կամ երբեմն «Սբ.

5։17

Ստեփանոսի աշտարակը։ Այն չի վերանվանվել Էլիզաբեթ Թաուեր միայն 2012 թվականին՝ թագուհու կապակցությամբ

5։24

Եղիսաբեթ II-ի ադամանդե հոբելյանը, որը նշեց իր թագուհու 60-ամյակը։ 5։31 Չնայած Բիգ Բենը հայտնի զբոսաշրջային վայր է, դուք չեք կարող ներս մտնել, քանի դեռ բնակիչ չեք

5։37

Միացյալ Թագավորության և հովանավորվում են խորհրդարանի անդամի կողմից: Այցելուներ, ովքեր ցանկանում են

5։43

Վերևը տեսնելու համար պետք է բարձրանալ ավելի քան 300 աստիճան, որպեսզի հասնես դրան, քանի որ ներկայումս չկա

5։49

վերելակ աշտարակի ներսում. Այնուամենայնիվ, Բիգ Բենը նախատեսվում է սկսել հիմնական վերանորոգումը

5։57

2017 թվականին և ի թիվս այլ փոփոխությունների և վերանորոգման, նախատեսվում է տեղադրել վերելակ։

6։04

Հուսով եմ, որ այսօր ձեզ դուր եկավ Բիգ Բենի մասին սովորելը: Ցտեսություն: