Posted in Uncategorized

Ձմեռային ճամբար

Երեկ մենք դասարանցիներով գնացինք Ջրվեժ սահանակ վարելու։ Առավոտյան անսպասելի ձյուն եկավ, հետո միանգամից երկինքը պարզվեց ու արևը բոլորիս ջերմացրեց։ Մեզ միացել էր նաև ընկեր Նարեկը, ով մեզ օգնեց վարել սահնակ։

Ձյունը տեղ-տեղ հալվել էր և ես ու իմ ընկերուհի Գայանեն լիքը կոներ գտանք ու հավաքեցինք, բերեցինք մեզ հետ տուն գեղեցիկ պարագաներ պատրաստելու համար։

Մենք նաև թեյ էինք մեզ հետ վերցրել, որը վայելեցինք ձյան վրա պիկնիկ անելով։

Ջրվեժում մենք շատ զվարճացանք, ես նորից ուզում եմ գնալ Ջրվեժ սահնակ  վարելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով