Posted in Մայրենի

76-80 գործնական աշխատանք

76.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի,
երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական
ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական
լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ
էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ
զբաղվողները
 այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված
փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա.Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշ.անամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր`աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տվող լռություն:

Գ․Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում ենմարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուրների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:

78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել – Նրա հետ անհաջող դեպք պատահեց, բայց նա աշխարհին վարդագույն ակնոցով էր միշտ նայում:

Ջրից չոր դուրս գալ – Տղան վատ վիճակում հայտնվեց, բայց ջրից չոր դուրս եկավ:

Համբերության բաժակը լցվել – Երբ նրան ջղայնեցրեցին, նրա համբերության բաժակը լցվեց:

Ձեռք մեկնել – Իմ ընկերը ինձ ձեռք մեկնեց:

Քաղցր աչքով նայել – Փոքր երեխային քաղցր աչքով էին նայում:

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։ Խնձորենի, տգեղ, անհարմար, անզեն, անտուն, անգութ , դժբախտ, դժգոհ, լճակ, շնիկ, գառնուկ,  կանաչեղեն, միտք,  լեռնցի, սարեցի, գյուղացի։

Խնձոր(արմատ)-ենի(ածանց), տ(ածանց)-գեղ(արմատ), ան(ածանց)-հարմար(արմատ), ան(ածանց)-զեն(արմատ), ան(ածանց)-տուն(արմատ), ան(ածանց)-գութ(արմատ), դժ(ածանց)-բախտ(արմատ), դժ(ածանց)-գոհ(արմատ), լիճ(արմատ)-ակ(ածանց), շուն(արմատ)-իկ(ածանց), գառն(արմատ)-ուկ(ածանց), կանաչ(արմատ)-եղեն(ածանց), միտ(արմատ)-ք(ածանց),  լեռ(արմատ)-նցի(ածանց), սար(արմատ)-եցի(ածանց), գյուղ(արմատ)-ացի(ածանց)։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Posted in Մայրենի

Մայրենի

Եզոպոսի մասին․․․

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

 

Առակ

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

— Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

— Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

— Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

— Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած, թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

— Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Առաջադրանքներ՝

1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարհի

մարդիկ

թագավորները

անարդար

2․ Տեքստում ընդգծի՛րԵզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

  1. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Երկրորդ անգամ Քսանթոսն խնդրեց Եզոպոսին բերել շուկայից աշխարհի ամենավատ բանը։

  1. Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն աշխարհի ամենլավ բանն է, քանի որ լեզվով ենք մենք կարող արտահայտել մեր մտքերը, զգացողությունները և ստանալ կրթություն։

  1. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Անուշ լեզուն մեղրից քաղցր է:

  1. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

  1. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

  1. Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգնակիի վերջավորությունը:

աշակերտներ

գիտություններ

թագավորներ

հրամաններ

պետություններ

կեղծիքներ

բամբասանքներ

հրամաններ

  1. Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

  1. Ո՞ր բառն է շավիղբառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ — պարզ

բ. Թագավոր — ածանցավոր

գ. Վիշտ — բարդ

դ. Գիտություն — ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

  1. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Posted in Uncategorized

Friendship

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով։

Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց։

Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: 

70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Մի աղջիկ թագավորին տվեց աղոտ ապուր։
Այսօր դժվարին օր էր։
Ես ունեմ հոգատար մայրիկ։
Իմ քույրը մանրահասակ է։
Ես տեսել եմ պողպատե պատ։
Իմ ըկերնրը սնահավատ են։
Աշխատավայրում գործունյա մարդիկ են։
Ես ունեմ բարեգութ ընկերուհի։
Մրջունների կյանքը դաժան է։
Ագարակում փայտե դարպասներ են։
Իմ քույրը պատրաստում է թղթե ծաղիկներ։

Posted in Պատմություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը: Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ: Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։ Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին: Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

 

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ո՞վ է թագավորել Արտավազդ II-ից հետո:
Արտավազդ II-ից հետո գահ բարձրացավ Տիգրան III-ը։

2. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։
Ք. ա. 20 թ. հռոմեացիները գահ բարձրացրեցին Տիգրան III-ին։

3. Ի՞նչ գիտեք Տիգրան III-ի մասին:
Մեզ հայտնի է, որ Տիգրան III-ին հռոմեացիները արքա են նշանակել նրան միայն այն պայմանով,, որ Հայաստանի մյուս արքային իրենք են նշանակելու: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխել է Ք. ա. 20-ից միջև 8 թվականները (այսինքն՝ 12 տարի)։ Սակայն հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց ավելի գերադասել հայկական շահերը, շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար իր սեփական ժառանգական իշխանությունը։ Այդ ամբողջը հասկանալով՝ նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

4.Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:

Հայոց թագավորությունը անցումային շրջանում

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել: Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։ Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:
    I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:
  2. Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:
    Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:
  3. Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:
    Զենոնն էր (18-34 թթ.)
  4. Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:
    Ուռհա-Եդեսիայում
  5. Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:
    Նա գնացել էիժր Պարթևստան և հիվանդացել էր։ Եվ նա նամակ է գրում Քրիստոսին։
  6. Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:
    Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր
  7. Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:
    52թ․
Posted in English

What do you feel when..?

  1. Someone chews with mouth open. – I don’t like it at all because it’s not polite.
  2. Someone bites their nails. – I feel sad for that people because I was doing it, too but then my mom showed me what would happen to me if I wouldn’t not stop doing that. And after that I stopped biting my nails.
  3. Someone gossips. – I used to care for it and if they gossip about me I feel sad, but now I don’t care about it at all.
  4. Someone licks their fingers while eating. – I don’t like it because it’s disgusting for me.
  5. Someone bites their lips. – I feel sad for that people and I’ll tell them not to do that because it hurts.
  6. Someone picks in his nose/teeth. – One of the most disgusting things ever, I hate it.
  7. Someone spends too much time on the internet. – I don’t care about it at all but if someone spends too much time on the internet for games or stupid videos I feel sad for them because they spoil themselves.
  8. Someone slurps food. – I don’t like it because it’s not polite and it’s not nice.
  9. Someone says stupid jokes. – Sometimes I laugh, sometimes not.
  10. Someone swears a lot. – I feel angry and I get angry at him.