Posted in Հայոց լեզու

Գոյականի հոլովները 5 — 15

5. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով: Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում  (ջրեր)՝ ալիքներից (ալիք) կապտականաչավուն լուսարձակման  (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևային (արև) էներգիան լուսային էներգիան են (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրություն (արտադրություն):

6. Որոշի’ր ընդգծված գոյականների հոլովը:Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով  մաքրվել, սրբացել:

Հաց — Ուղղական հոլով

Գետնին — Տրական հոլով

ԵրկնքիցԲացառական հոլով

Հրեշտակ — Ուղղական հոլով

Հացի — Սեռական հոլով

Մարդիկ — Ուղղական հոլով

Հրեշտակներին — Տրական հոլով

Գետնից — Բացառական հոլով

ԿրակովԳործիական հոլով

7. Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

ա. Տիկին, հատակին, մարտին, գետինկաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջի

բ. Թղթակիցկողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակի.

գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով.

դ․ Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում

8. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։ Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ

9. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։ Տիկին,  ձորինարձանին, հոգին, գերանդին, հացինգրին,  բանալին,   սարին

10. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։

ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից

բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց

11. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։ Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից

12. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։ Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի

13. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն)

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ

14. Կազմի’ր տրված գոյականների սեռական հոլովը և նշի’ր, թե որ հոլովմանն է պատկանում։ Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն

Սենյակ — Սենյակի

Տուն — Տան

Քաղաք — Քաղաքի

Այգի — Այգու

Օր — Օրվա

Գեղեցկություն — Գեղեցկության

Լեռ — Լեռան

Քույր — Քրոջ

Դուռ — Դռան

Փողոց — Փողոցի

Բեռ — Բեռան

Գիրք — Գրքի

Ամիս — Ամսվա

Լուսամուտ — Լուսամուտի

Ձյուն — Ձյան

Ընկեր — Ընկերոջը

Ուսում — Ուսման

Աշուն — Աշնան

Գրիչ — Գրիչի

Շուն — Շան

Ձուկ — Ձկան

Բարդի — Բարդու

Խաղող — Խաղողի

Զարգացում — Զարգացման

Դիմում — Դիմումի

Խնձորենի — Խնձորենու

Րոպե — Րոպեի

Շաբաթ — Շաբաթվա

Ապակի — Ապակու

Սար — Սարի

Պապ — Պապի

Մասրենի — Մասրենու

Մորեղբայր — Մորեղբոր

Գդալ — Գդալի

Սյուն — Սյան

Ձի — Ձիի

Երեկ — Երեկվա

Երեկո — Երեկոյի

Խաղաղություն — Խաղաղության

15. Տեքստից դուրս գրի’ր գոյականները և նշիր հոլովը: Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում: